Իրավական13:59, 30 Սեպտեմբեր 2013
Դատարանը դրամական տույժի է ենթարկել Էրդողանին հայհոյող ցուցարարին

Թուրքական դատարանը վճռել է դրամական տույժի ենթարկել Ստամբուլի Գեզի զբոսայգու պաշտպանության համար պայքարող
ակտիվիստ մի կնոջ, ով հայհոյել և վիրավորել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնհաբեր» լրատվական կայքը:
Ինչպես հայտնի է Գեզի զբոսայգու համար
անցկացվող ակցիաները շատ արագ տարածվեցին ամբողջ երկրով մեկ:
Եվ այսպես, Ադանայում տեղի ունեցող ակցիայի ժամանակ, ցուցարարներից մեկը` 35-ամյա գեղարվեստագետ Գյուլդեն Դայանը, այն պահին, երբ ճանապարհը փակվել է, որպեսզի իշխող «Արդարություն
և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային վաչության
ներկայացուցիչները անցնեն, նրանց ուղղությամբ բղավել է` հայհոյանքներ հնչեցնելով
կուսակցականների ու Էրդողանի հասցեին:
Այս միջադեպից հետո Գյուլդեն Դայանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դատարանը
այսօր վճռել է վերջինիս դրամական տույժի ենթարկել: Կինը պարտավոր է վճարել 7 հազար
760 թուրքական լիրա տույժ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |