Հասարակական12:49, 30 Սեպտեմբեր 2013
Ռադիքալ. «Օրեցօր աճում է Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցի գնացող հավատացյալների թիվը»
Դիարբեքիրի հայերից ոմանք նախընտրում են մնալ իսլամադավան և ապրել այդպես, ոմանք էլ ծրագրում են քրիստոնեաբար մկրտվել և կրոնադարձ լինել և ապրել որպես քրիստոնյա հայեր:
Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականի
սյունակագիրներից Օրալ Չալըշլարը: Նա այցելել է Դիարբեքիր, շրջել տարբեր վայրերով,
զրուցել տեղացիների հետ և ընդհանուր տպավորություն կազմել, թե ինչ է տիրում
այնտեղ:
«Դիարբեքիրը հանդարտ վիճակում է: Սուրիչիում այցելեցինք ավերակների վերածված հայկական մի եկեղեցի, որը, նախապատրաստում են վերականգել»,- պատմում է Չալըշլարը: Նա նաև այցելել է Դիարբեքիրի արդեն վերամորոգված Սուբ Կիրակոս հայկական եկեղեցի և նկատել, որ օրեցօր աճում է եկեղեցի մտնող հավատացյալների թիվը: Եկեղեցու այգում ավելացել են նստարանների և սեղանների թիվը, որտեղ մարդիկ հավաքվում, սուրճ են խմում և զրույցի բռնվում:
«Ինձ պատմեցին բազմաթիվ դրամատիկ պատմություններ, թե ինչպես են Դիարբեքիրում և շրջակա այլ քաղաքներում բնակվող ծպտյալ հայերը պարզել իրենց ազգային ինքնությունն ու էթնիկ արմատները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |