Քաղաքական10:16, 01 Հոկտեմբեր 2013
Էրդողանն անլուրջ է համարել ընդդիմության քննադատությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտերկրյա կապալառուներին, տեխնիկական խորհրդատվական սեկտորին վերաբերող ժողովին և պարգևատրության արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով և անդրադարձել նախօրեին ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթին:
Ըստ թուրքական «Զաման» թերթի` վարչապետը հավաստիացրել է, որ նշյալ փաթեթը կյանքի կոչվելու դեպքում զգալիորեն կբարելավի երկրի տնտեսական կացությունը, կապահովի ներդրումների մեծ հոսք: Միևնույն ժամանակ անլուրջ է համարել փաթեթի առնչությամբ
եղած ընդդիմության քննադատությունն ու բողոքը` նշելով, որ
ընդդիմադիրները նույն բառապաշարով ու նույն փաստարկներով են անընդհատ դժգոհություն
հայտնում:
«Մեր ընդդիմությունը պարտվում է հերիք չի, դեռ մի բան էլ խորհուրդներ չի վերցնում, որ տալիս են»,- նշել է Էրդողանը:
Վերջինս հիշեցրել է, որ թուրքերը կարողացան արտադրել ու ծովն իջեցնել տեղական առաջին ռազմանավը և խոստացել և շեշտել, որ ուժեղ տնտեսության համար իրենք կարիք ունեն ժողովրդավարության:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |