Հասարակական08:12, 01 Հոկտեմբեր 2013
Հասան Ջեմալը խոսել է Էրդողանի ներկայացրած փաթեթի բացթողումների մասին
Թուրք հայտնի լրագրող Հասան Ջեմալը Թուրքիայում հրապարակված ժողովրդավարացման փաթեթի բովանդակությունը ընդհանուր
առմամբ դրական է գնահատել:
Ջեմալը իր հոդվածում, որը հրապարակվել է թուրքական «TV 24» լրատվական կայքում, գրում է, որ փաթեթում տեղ գտած դրույթները կյանքի կոչելու հարցերն օրակարգային են դառնալու: Ինչպես նաև Թուրքիայի յուրահատկություններից ելնելով՝ շատ խդնիրներ պետք է ուշադրության արժանանան:
Հասան Ջեմալը առաջ է քաշում մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բովանդակությունը գործի վերածելուն: «Օրենքի կարգավորումները ի՞նչ ժամանակային կտրվածքով, ինչպե՞ս
են կատարվելու և ի՞նչ բովանդակություն են
ունենալու»,- գրել է Ջեմալը՝ ընդգծելով, որ այս հարցերը ոչ միայն օրենքների կարգավորմանն,
այլև դրանց կիրառմանն է վերաբերում:
Հոդվածագիրը նշում է, որ սրանք առաջնային հարցեր են, որոնք պատասխան են պահանջում, քանի որ անցյալում էլ Թուրքիայում ժողովրդավարացման խոստումներ են տրվել:
Ջեմալը ժողովրդավարացման փաթեթում քրդական հարցին առնչվող կետրը
դրական է գնահատում՝ առանձնացնելով հետևյալ կետերը.
«1. Հատուկ դպրոցներում, կրթական հաստատություններում քրդերենի ուսուցման կազմակերպում:
2. Նախակրթարաններում դասերը չեն սկսվի «Թուրք եմ, իրավացի եմ» արտահայտությամբ:
3. W, Q, X տառերի ընդգրկումը այբուբենի մեջ:
4. Գյուղերը, շրջանները և նահանգները քրդական անուններով կոչելու իրավասություն է տրվելու:
5.Ընտրական համակարգում և քաղաքական կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ պետք է կատարվեն:
Քրդական հարցի լուծումը խաղաղ ճանապարհի վրա դնելու հարցում այս բոլորը շատ դրական են: Սակայն, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարության» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանի բարձրացրած հարցը նույնպես պետք է հաշվի առնել: Պատգամավորը հետևյալ հարցն է ուղղել. «Ժողովրդին չի բավարարի մայրենի լեզուն հատուկ դպրոցներում սովորելու որոշումը: Վարչապետ Էրդողանը իր մայրենի լեզուն վճարովի հատուկ դպրոցո՞ւմ է սովորել»: Մյուս կողմից էլ փաթեթում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի վերաբերյալ որևէ խոսք չկա: Իսկ այն և՛ քուրդ բանտարկյալների, և՛ խոսքի ազատության համար ձերբակալված լրագրողների տեսանկյունից ամբողջովին փոփոխության պետք է ենթարկվի: Փաթեթում քրդական հարցին վերաբերող մեկ մեծ բացթողում ևս կա, այն վերաբերում է տեղական կառավարման հարցին, որն ընդհանրապես չի ընդգրկվել փաթեթի մեջ»,- գրում է Ջեմալը:
Հոդվածի վերջում Ջեմալը, մեջբերելով ժողավրդավարացման փաթեթի դրույթների հրապարակումից հետո տարածված ասացվածքը, գրել է . «Ո՛չ, սարը մուկ չի ծնել, բայց…
Հենց այս «բայցին» պետք է շարունակել դիմակայել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |