Իրավական12:49, 02 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում հրապարակվել է քրեորեն պատժելի բառերի ցանկը

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրությանն է ներկայացրել երկրի բարեփոխումենրի «ժողովրդավարացման փաթեթը»: Ըստ այդ փաթեթի՝
ատելության, խտրականության, կենսակերպին վերաբերող հանցագործությունները առաջին
անգամ կներառվեն Թուրքայի քրեական օրենսգրքում: Թուրքական «türktime» լրատվական
կայքը հրապարակել այն բառերի ցանկը, ըստ որի, այսուհետ դրանց կիրառումը
Թուրքիայում կհամարվի քրեորեն պատժելի:
Ատելություն
և կենսակերպին վերաբերող հանցագործությունները կավելացվեն կրոնական և ռասիստական
բնույթի հանցանքների ցանկին: Անձի հանդեպ լեզվական, ռասիստական, ազգային, մաշկի
գույնի, հաշվանդամության, քաղաքական հայացքների, դավանանքի, կրոնական որևէ
խմբավորման անդամակցելու համար վիրավորանքը կհամարվի հանցանք:
Ներկայացնում ենք այդ բառերի ցանկը. «կարմրագլուխ, կեղտոտ թուրք,գող ցիգան, կեղտոտ գյավուր, հայի ժառանգ, եզդի, նեգր, աթեիստ, կույր Ռըզա, ինչպես նաև (մոլեռանդ հոգևորական)»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |