Հասարակական12:57, 02 Հոկտեմբեր 2013
Վանում հայերի զանգվածային գերեզմանոցի վրա դպրոց են կառուցել, ոսկորները հողի երես են դուրս եկել
Վանի Գևաշ գյուղում, որտեղ նախկինում հայեր են ապրել, նախակրթարան կառուցելիս
պարզվել է, որ նշյալ վայրում զանգվածային գերեզմանոց է եղել: Շինաշխատանքների
ժամանակ հողի երես դուրս եկած մարդկային գանգերն ու կմախքոսկրներն արդեն մեկ տարի
է շարունակում են այդպես մնալ:
Այս մասին ահազանգող թուրքական «Հաբեր fx» լրատվական կայքը, նշում է, որ դպրոց հաճախող աշակերտները, տեսնելով այդ ոսկորները, ենթարկվում են հոգեբանական ծանր ազդեցության: Նրանցից որոշները նույնիսկ արդեն խուսափում են դպրոց գնան: Պատմում են, որ ուսուցիչներից մեկը, տեսնելով այդ ոսկորները, հրաժարվել է դասավանդել այդ դպրոցում և հեռացել է:
Գյուղի բնակիչ Յըլմազ Թուլայը նշել է, որ նշյալ ոսկորները հավանաբար Հայոց ցեղասպանությունից առաջ այդ գյուղում ապրած հայերի ոսկորներն են:
Ոսկորների մեջ երեխաներին կրթելը սկանդալ համարող Թուլայը նշել է, որ միաստվածային ոչ մի կրոնի հետևորդներ մարդկանց այդպես խմբակային չեն թաղում:
«Այստեղ մասսայական կոտորած է եղել: Գանգոսկրերից երևում է որ տանջահար են արել ու իրար վրա թաղել»,- համոզմունք է հայտնել Յըլմազ Թուլայը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |