Տարածաշրջան16:21, 03 Հոկտեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Ժողովրդավարացման փաթեթից հետո մեր երկիրը ժողովրդավա՞ր է դառնալու»
Թուրքական «Օdatv» կայքի հոդվածագիրը անդրադարձել է վարչապետ
Էրդողանի կողմից ներկայացված «Ժողովրդավարացման փաթեթին»՝ դիտարկելով այն ազգային փոքրամասնությունների
տեսանկյունից.
«Այս տողեր գրելու
համար շատ ժամանակ չունեմ, սակայն ասելիքս, թեկուզ համառոտ, բայց ուզում եմ կիսել ձեզ
հետ: Եթե կուզեք վերջից՝ Ժողովրդավարության փաթեթից սկսենք:
Չանդրադառնալով փաթեթի
բովանդակությանը՝ մի քանի հարցեր կառաջադրեմ, չնայած համոզված եմ՝ դրանց ոչ ոք չի կարող պատասխանել:
-Ինչու՞ է այն անվանվել «Ժողովրդավարացման փաթեթ»:
-Սրանից հետո մեր
երկիրը ժողովրդավա՞ր է դառնալու:
-Թուրքաբնակ որևէ
հրեա, հայ կամ հույն կարո՞ղ
է ոստիկան դառնալ:
-Ռազմական դպրոցներում
կգրանցվի՞ նրանց անունները:
Եթե նույնիսկ ռազմական դպրոցներում ուսանեն, ապա գնդապետ, գեներալ կամ գլխավոր շտաբի պետ կարո՞ղ են դառնալ:
Ուշադրություն դարձրե՞լ էք՝ մեր 80-ամյա ժողովրդավար երկրում երբեք չենք լսել ազգությամբ հույն որևէ դատախազի
կամ դատավորի մասին: Արդյո՞ք
սրանից հետո կլսենք:
Հիմա ուզում եմ ամենածանր
հարցն ուղղել.
-Ազգային հետախուզության
ծառայության ղեկավարը կարո՞ղ
է հույն լինել: Ինչու՞
չլինի, եթե ժողովրդավարական երկրում ենք ապրում:
Անդրադառնանք երդմանը:
Երդումը հանվեց: Լավ, իսկ սրանից հետո այդ գործընթացն ինչպես է իրականանալու՞: Հատուկ հրեական լիցեյում դասը «Հրեա եմ, ճիշտ եմ աշխատասեր եմ» ասելով են սկսելու՞: Կամ արդյո՞ք Դիարբեքիրի դպրոցներում պիտի ասեն «Քուրդ եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |