Միջազգային09:08, 03 Հոկտեմբեր 2013
«CNN»-ը ուղղել է Աբդուլլահ Գյուլի անգլերենը (վիդեո)

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անգլերեն խոսքը հասկանալի դարձնելու համար ստիպված
են եղել այն անգլերեն տիտրերով գրել:
Սեպտեմբերի 29-ին
Աբդուլլահ Գյուլը անգլերեն լեզվով հարցազրույց է տվել ամերիկան «CNN» հեռուստաալիքին: Թուրքական «Գազեթեփորթ» լրատվական կայքը
հայտնում է, որ ուղիղ եթերով տրված հարցազրույցից
հետո ամերիկյան հեռուստաալիքի կայքում տեղադրված տեսաձայնագրությունում նրա
խոսքը ներկայացվել է նաև էկրանի ներքևում անգլերեն
տիտրերով: Նույն հաղորդման շրջանակներում Գյուլից անմիջապես հետո ելույթ ունեցած աֆրիկացի
հյուրի խոսքը անգլերենը տիտրերով չի ներկայացվել:
«Այսինքն՝ աֆրիկացի մի ղեկավարի ելույթը անգլերենից անգլերեն թարգմանելու կարիք չի
եղել»,- գրում է թուրքական կայքը:
Նշվում է, որ այս հանգամանքը ընկալվել է որպես Գյուլի անգլերենի թերագնահատում:
Իսկ թուրքական «Odatv»-ի լրատվական կայքում նշվում է, որ ՄԱԿ-ում Գյուլի ելույթի ժամանակ էլ ամերիկյան պատվիրակությունը ականջակլներով էր լսում նրա անգլերեն խոսքի անգլերեն թարգմանությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |