Իրավական07:53, 03 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում «հայի ծնունդ», «փիս թուրք», «գող ցիգան» արտահայտությունները հանցանք կհամարվեն
Թուրքական կառավարության կազմած և վարչապետ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթում ատելության և խտրականության դրսևորումներին
վերաբերող կետը կամրագրվի Թուրքիայի քրեական օրենսգրքում:
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի`
այս կետի կարևորությունը կայանում է նրանում, որ մեծապես կազդի երկրի առօրյա կյանքի
վրա: Անհատի կրոնի, լեզվի, դավանանքի, էթնիկ պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման,
մաշկի գույնի, հավատքի, քաղաքական նախընտությունների, աշխարհայացքի, ապրելակերպի ուղղակիորեն թիրախավորումը կհամարվի ատելության և խտրականության հիման վրա կատարվող հանցագործություն: Նման հանցագործության
համար կարող է սահմանվել 1-ից մինչև 3 տարվա բանտարկություն:
Բացի այդ, ատելության հողի վրա սպանության, դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու, վիրավորելու, սեռական ոտնձգությունների, ունեցվածքին և պաշտամունքի վայրերին վնաս հասցնելու և նմանատիպ մոտ 20 հանցագործությունների դեպքում էլ պատիժ կսահմանվի:
Հետևաբար, ինչ-որ մեկին «հայի ծնունդ», «կողտոտ քուրդ», «կողտոտ անհավատ», «գող ցիգան» , «փիս թուրք» ասողը կպատժվի ատելութայն հողի վրա հանցագործություն գործելու մեղադրանքով: Նույն կերպ հանցանք կհամարվեն այնպիսի վիրավորական արտահայտությունների դիտավորյալ կիրառումը, որոնք կարվեն ատելության և խտրականության հողի վրա, ինչպես օրինակ՝ «եզդի, նեգր, կույր, կաղ, հետամնաց, կարմրագլուխ»: Գլխաշորավոր կանանց «սև կին», «նինջա» բառերով վիրավորանքը նույնպես կդիտարկվի որպես հանցանք:
Թուրքական կայքը հայտնում է, որ վերոնշյալ արտահայտություններից շատերը քրեական օրենսգրքով արդեն իսկ համարվում են հանցանք և դրանց համար նախատեսվում է 1-2 տարվա ազատազրկում: Սակայն, այս առումով ժողովրդավարացման փաթեթում տեղ գտած առանձնահատկությունն այն է, որ հանցանքը ատելության և խտրականության հիմքի վրա անելու դեպքում պատիժաչափը ավելանում է՝ նախատեսելով մինչև 3 տարվա ազատազրկում: Ապրելակերպի նկատմամբ հարգանքն էլ կերաշխավորվի՝ առաջին անգամ ամրագրվելով Թուրքիայի քրեական օրենսգրքում:
Իսկ գլխաշորավոր կանայք իրավունք կուենան իրենց աշխատանքի վայրերում գլխաշոր կրել: Եթե կազմակերպության ղեկավարը արգելի իր աշխատակցին գլխաշոր կրել, ապա դա նույնպես կհամարվի խտրականության ցուցաբերում և բնականաբար, կպատժվի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |