Տարածաշրջան15:12, 04 Հոկտեմբեր 2013
Ասադ. Շուտով Սիրիայի հյուսիսում գտնվող որոշ ահաբեկչական խմբավորումներ Թուրքիայի գլուխը կցավեցնեն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական «Halk TV»-ի հաղորդավար Էջե Զերեյջան և «Յուրթ» թերթի սյունակագիր Օմեր Օդեմիշին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ՝ Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականությանը և Սիրիայի հյուսիսային շրջաններում գործունեություն ծավալող որոշ ռադիկալ ահաբեկչական խմբավորումներին:
Ասադը, իրեն հղված «Պարոն նախագահ, Ալ Քաիդա-ի և
Նուրսա ռազմաճակատի նման ռադիկալ կազմակերությունները տարածվել են Թուրքիայի սահմանի
մոտ: Արդյո՞ք հնարավոր է, որ տասնյակ հազարավոր զինված անդամներ ունեցող այս խմբավորումները
Թուրքիայի սահմանին մոտ նույնպիսի գործունեություն ծավալեն, ինչպիսին Սիրիայում են
ծավալում» հարցին ի պատասխան, ասել է. «Նման ռադիկալ կազմակերպությունները երկիր կամ
սահման չեն ճանաչում: Ժողովուրդներրին էլ չեն ընդունում: Ընդունում են միայն նրանց,
ովքեր կիսում են իրենց գաղափարները: Եթե նույնիսկ այդ գաղափարներին հարողները Ասիայի
ամենաարևելյան մասում լինեն, կհամարվեն իրենց եղբայրները, սակայն այս տարածաշրջանում
իրենց գաղափարները չկիսող ցանկացած մարդ, ըստ նրանց, կարող է սպանվել: Նրանց տեսանկյունից
Թուրքիայի և Սիրիայի միջև տարբերություն չկա:
Սիրիայի՝ կրակների
մեջ գտնվելու պայմաններում, Թուրքիան չի կարող անվնաս մնալ: Դա հնարավոր չէ: Նույնը
վերաբերվում է Իրաքին, Լիբանանին, Հորդանանին և մնացած հարևաններին: Իրականությունն
այն է, որ այդ ահաբեկիչների մի մասը Սիրիայի հողերի վրա է, իսկ մյուս մասը՝ Թուրքիայի
սահմանին: Եվ Սիրիայի հյուսիսում կատարվող բախումներին էլ կրակային աջակցություն է
ցույց տալիս: Մոտ ապագայում այդ ահաբեկիչները Թուրքիայի վրա ևս ազդեցություն կունենան,
և Թուրքիան դրա համար թանկ կվճարի, քանզի ահաբեկչությունը
կարիճի նման է՝ գրպանդ դնելիս առաջին հնարավորության դեպքում քեզ է խայթում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |