Հասարակական13:26, 04 Հոկտեմբեր 2013
Էրդողանի բարեփոխումների փաթեթը նախատեսում է բնակավայրերի անվանափոխություն
Թուրքական կառավարության կազմած բարեփոխումների «ժողովրդավարացման փաթեթը»,
որը սեպտեմբերի 30-ին հանրությանն էր ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,
ի թիվս այլ հարցերի, ներառում է նաև տեղանունների վերանվանման մասին հարցը:
Նախատեսվում է գաղափարախոսական ազդեցությամբ ժամանակին անվանափոխված գյուղերը,
քաղաքները և նահանգները վերանվանել նախկին անուններով:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` փաթեթի այս կետը Թուրքիայի որոշ տեղերում խուճապ, որոշ տեղերում հրճվանք է առաջացրել:
Ընդ որում անվանափոխությունը չի սահմանափակվում միայն հունական, հայկական կամ քրդական ծագման տեղանուններով, ըստ փաթեթի, վերանվանման հնարավորություն է տրվելու նաև այն վայրերին, որոնք ունեցել են Թուրքիայի պատմության հետ առնչվող անուններ:
Կան բնակավայրեր, որոնց բնակիչները պահանջում են քվեարկությամբ լուծել վերանվանման հարցը, կան բնակավայրեր, որոնց բնակիչներն ընդհանրապես նոր անուն են ուզում տալ իրենց բնակավայրին: Եվ կա երեք նահանգ, որոնց բնակիչները, ըստ նշյալ լրատվական կայքի, հպարտանում են ձևափոխման ենթարկված անվանումներով: Խոսքը Մարաշ, Այնթափ և Ուրֆա հայկական պատմական տեղանունների մասին է, որոնք ներկայիս Թուրքիայում ձևախեղվել են Քահրամանմարաշի (Հհերոս Մարաշ), Գազիայնթափի (հաղթող Այնթափ) և Շանլըուրֆայի (փառապանծ Ուրֆա):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |