Հասարակական09:26, 05 Հոկտեմբեր 2013
Թուրք հոդվածագիր, «Հրանտը 1915-ի մասին ուզում էր խոսել ոչ թե մահվան, այլ կյանքի միջոցով»
2013 թվականի հոկտեմբերի 2-4-ը Թուրքիայի Բողազիչի համալսարանում
իսլամացված հայերի թեմային նվիրված կոնֆերանս է տեղի ունենալու: Կոնֆերանսը համտեղ
կազմակերպել են Հրանտ Դինքի անվան հիմնադրամը և Բողազիչի համալսարանի պատմության
ֆակուլտետը:
Այս մասին գրում է թուրքական «TV 24» լրատվական կայքի հոդվածագիր Ալփեր
Գյորմյուշը: Վերջինս իր հոդվածում նշում է, որ կոնֆերանսում հիմնականում քննարկելու է մի հարց, որով զբաղվել է Հրանտ Դինքն իր կյանքի վերջին շրջանում:
«Այն համոզմանն եմ, որ «Մահմեդականացված հայերը» կոնֆերանսը Հրանտի
կտակներից մեկը կյանքի կկոչի:
Մյուս կողմից որպես մի մարդ, ով համոզված է, որ Անատոլիայի մուսուլմանացված հայերի հետքերով գնալու համառությունը Հրանտի մահվան դատավճիռը կայացնելու հարցում կարևոր դեր է ունեցել, համոզված եմ, որ այս համաժողովը Հրանտի մարդասպանին ուղղորդողներին պատասխան կլինի: Այսպիսով՝ նրանց հետևյալն ասած կլինի. «Ինչ ափսոս, որ ձեր կարծիքը ճիշտ էր. Հրանտը Թուրքիայի հայկական հարցը շփման և եղբայրության միջոցով լուծելու նախաձեռնության ամենակարևոր կետը մուսուլմանացած հայերին հայտնաբերելու ջանքերն էին, որը ձեր կարծիքով ավերիչ արդյունքներ էր ունենալու: Դուք սպանեցիք նրան: Սակայն տեսե՛ք, նրա մարմինը վերացրեցիք, բայց գաղափարները, նպատակները չկարողացաք ոչնչացնել»,- գրում է Գյորմուշը:
Հոդվածագիրն այնուհետև իր հոդվածում գրում է Հրանտի մահվան պատճառ դարձած դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ դրա սկիզբը եղավ 2004 թվականը, երբ Թուրքիայում հրապարակվող երկլեզու «Ակոս» թերթում հրապարակվեց Աթաթուրքի հոգեզավակ, առաջին թուրք կին օդաչու Սաբիհա Գյոքչենի մասին պատմող հոդվածը, որտեղ ասվում էր, որ նա ծագումով հայ է: Դրան հաջորդեց Թուրքիայի Գլխավոր շտաբի կոշտ արձագանքը, որը ըստ հոդվածի հեղինակի, ինքնապաշտպանական ռեակցիա էր: Պատճառը Հրանտի կողմից «նոր սաբիհաներ» հայտնաբերելու վախն էր: Հենց այս վախերից ելնելով էլ սպանեցին նրան:
Գլխավոր շտաբի կոշտ արձագանքից հետո Ստամբուլում ուլքուջուները
(ուլքուջու օջաքլարը-գորշ գայելի կառույցներից է՝ խմբ.) Ակոսի խմբագրության առջև
ակցիաներ էին անցկացնում «կամ սիրի՛ր, կամ լքի՛ր» կարգախոսով:
«Պետությունը գործի էր անցել… Պարզ է, որ նպատակը մեկն էր՝ Հրանտին վախեցնելով ստիպել երկիրը լքել:
Հետո Հրանտի դեմ 301 հոդվածով դատ բացվեց.. Իսկ հետոն արդեն բոլորս միասին ապրեցինք», -գրում է Գյորմուշը:
«Սակայն սա չի նշանակում, որ
Հրանտի մահվան դատավճիռը այլ պատճառներ չի ունեցել, սակայն կարծում եմ, որ
սա որոշիչ դեր է ունեցել:
Հրանտը ցանկանում էր 1915 թվականից հետո ողջ մնացած և կրոնափոխ հայերի տաբուն փշրել, և շատ ոգևորված էր դրանով, քանի որ նա 1915-ի մասին զոհերի քանակի մասին խոսելուց շատ էր նեղվում և այդ հարցի մասին ուզում էր խոսել ոչ թե մահացածների քանակի, այլ ողջերի ապրածների միջոցով: Այսինքն՝ ոչ թե մահվան, այլ կյանքի միջոցով, ոչ թե մեռածների, այլ ապրող պարզ մարդկանց միջոցով:
Այսպես թե այնպես Հրանտին
կորցրեցինք և հետ չենք կարող բերել, սակայն նրա հիշատակի համար 2 պարտականություն
ունենք անելու.
1. Մուսուլմանացված հայերի հարցում պետք է պարզենք, թե ինչու Գլխավոր շտաբը և պետությունը, դեռևս
հարցը նոր-նոր բացված, այդպես վրդովվեց: Գուցե սա հենց այն գաղտնիքն է, որ պետք է
բացահատյենք:
2. Մենք պարտավոր ենք շարունակել Հրանտի գործը, որն այդքան կարևորում
էր: Մահմեդականացված հայերի խնդրի շուրջ պետք է շատ մտածել»,- եզրափակում է
Գյումուշը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |