Հասարակական08:40, 07 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում հերթական անգամ հայկական գերեզմանոցի վրա դպրոց են կառուցում
Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա) շրջանի օնբիրինսան (Ալիգյոր) ավանում հայկական գերեզմանատան վրա կառուցվում է տարրական դպրոց: Շինարարական աշխատանքների ժամանակ հողի երես են դուրս եկել մարդկային գանգերի և կմախքոսկրերի կտորներ: Բնակիչները հավաքել են այդ ոսկորները և ավելի հեռու վայրում ամփոփել հողի մեջ: Շանլըուրֆայի տեղական լրատվական կայքը հայտնում է, որ բնակիչները դժգոհում են դպրոցի կառուցման վայրի սխալ ընտրությունից:
Բնակիչներից մեկը` Իբրահիմ Թեքչեն, լրագրողին պատմել է, որ իր ծնողների գերեզմանը ևս վնասվել է ու հանգուցյալների մասունքներն ինքը ստիպված է եղել տեղափոխել ու թաղել նոր գերեզմանում:
«Մեր պապերն ասում էին, որ այստեղ հայկական գերեզմանատուն է եղել: Բայց դա կապ չունի, ինչ դավանանք ու կրոն էլ լինի, ով և ովքեր էլ եղած լինեն, մեկ է, պատմությունը մնում է պատմություն: Տրակտորի ամեն հարվածից նոր ոսկորներ են դուրս գալիս հողի երես: Անպատիվ գործ է գերեզմանի վրա դպրոց կառուցելը: Պատկան մարմիններին կոչ ենք անում գործի անցնել»,- պատմել է Իբրահիմ Թեքչեն:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք եղել է նաև Վանի Գևաշ գյուղում, երբ հայերի գերեզմանների վրա կառուցել են դպրոց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |