Միջազգային11:06, 08 Հոկտեմբեր 2013
Թուրք-չինական ռազմական գործակցությունը մտահոգել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հակաօդային
պաշտպանության համակարգերի հարցում թուրք-չինական համագործակցությանը, նշել է, որ
դա բնավ չի հակասում ՆԱՏՕ-ին, որի անդամ է Թուրքիան:
«Մեր պայմանագրում չկա որևէ հոդված, որն արգելի ՆԱՏՕ-ի ձևաչափից դուրս զենք գնելը»,- ընդգծել է Էրդողանը:
Իսկ ահա Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մարիա Հարֆը անհանգստություն էր հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան հայտարարված պետական աճուրդում նախապատվությունը տվել էր չինական ռազմարդյունաբերողներին:
Թուրքիայի նշյալ գործարքը մտահոգիչ է համարել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նշել է, որ իրենք ակնկալում էին, որ Թուրքիան այլ դաշնակիցների կտար նախապատվությունը հակաօդային պաշտպանության համակարգերի ընտրության հարցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |