Հասարակական07:40, 08 Հոկտեմբեր 2013
Մոր հայ լինելու մասին գիրք գրած Մեհմեթ Աբաքան ազգականների կողմից սպառնալիքներ է ստանում
Թուրք հայտնի լրագրող, «Ժամանակակից լրագրողների միության» նախագահ Ահմեթ
Աբաքան իր մոր ազգային պատկանելության մասին հրապարակած գրքից հետո բազմաթիվ
սպառնալիքներ է ստացել ազգականների կողմից:
Հիշեցնենք, որ Աբաքան «Հոշանայի վերջին խոսքը» գրքում պատմում է, որ մայրը մահամերձ ժամանակ խոստովանել իր հայկական ծագման մասին: Աբաքան անդրադարձել է այն թեմային, թե ինչպես է մայրը 82 տարի շարունակ բոլորից թաքցրել իր հայ լինելը:
Հեղինակը, զրուցելով «Գյորունում» թերթի լրագրողների հետ, պատմել է գրքի տպագրությանը հաջորդած արձագանքների մասին: Նախ նշել է, որ խրախուսական և շնորհավորական բազմաթիվ նամակներ է ստացել էլեկտրոնային փոստով իր հայ գործընկերներից, նույնիսկ նրանցից, ում չի էլ ճանաչում:
«Ինձ հաճախ են գրում` բարի գալուստ մեր շարքերը»,- նշում է Աբաքայը:
Միևնույն ժամանակ նա սպառնալիքներ է ստացել իր ազգականներից, որոնք խիստ դատապարտել են նման գրքի հրատարակումը: Արյունակից բարեկամների այդ բացասական արձագանքը լրագրողը համարում է լուրջ փորձություն իր համար: Պատմել է, թե ինչպես են հորեղբոս տղաները սպառնացել ոչնչացնել նրա գրքերը, եթե մի անգամ էլ հանդգնի հայ անվանել իր մորը:
«Տեսնելով, որ նույնիսկ այսօր ազգականներս այսպիսի վերաբերմունք են ցույց տալիս, հասկանում եմ, թե որքան բնական էր մորս վախը և իր հայկական ինքնությունը գատնի պահելու պատճառը»,- նշել է գրքի հեղինակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |