Մշակութային07:20, 09 Հոկտեմբեր 2013
Մրենի տաճարը հուշարձանների համաշխարհային ֆոնդի ցուցակում

Կարսում գտնվող Մրենի հայկական տաճարը ընդգրկվել է «Հուշարձանների համաշխարհային ֆոնդի» պահպանության կարիք ունեցող հուշարձանների
ցուցակում:
Հուշարձանների համաշխարհային ֆոնդը 1996 թվականից սկսած 2 տարին մեկ անգամ հրապարակում է աշխարհի հուշարձանների դիտարկումների
ցուցակը: 2014 թվականի ցուցակում, որը հրապարակել է կազմակերպության ղեկավար Բոնի Բուրնհեմը,
ընդգրկված են 41 երկրների 67 հուշարձաններ: Այդ հուշարձանները վտանգված են և ունեն
հատուկ պահպանության կարիք:
Թուրքական «Թելալ» լրատվական կայքը հայտնում է, որ այդ ցուցակում է նաև Կարսի նահանգի սահմանային
զինվորական շտաբի տարածքի մեջ գտնվող 7-րդ դարով թվագրվող Մրենի տաճարը:
Ամերիկահայ Քրիստինա Մարանջըն, որը շուրջ 10 տարի զբաղվելի է այդ տաճարի
ուսումնասիրությամբ, նշել է, որ սահմանի
մոտ և զինվորական շտաբի տարծքում գտնվելու պատճառով տաճարն ուսումնասիրելը, այնտեղ գնալը շատ դժվար
է եղել:
«Իմ հիմնական նպատակը տաճարի պահպանությունն է: Տաճարի հարավային պատը քանդված է:
Հույս ունեմ, որ ցուցակում ընդգրկվելով հատուկ պահպանության կարիք ունեցող եկեղեցուն Անիի և Աղթամարի պես վերաբերմունք կցուցաբերվի», - նշել է մասնագետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |