Միջազգային16:37, 09 Հոկտեմբեր 2013
ԱՄՆ-ի պատասխանը Էրդողանին. Ասադին ահաբեկիչ չենք կարող անվանել

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի
խոսնակ Մարի Հարֆը ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հասցեին հնչեցված քննադատական արտահայտություններին: Թուրքական «Ռադիկալ»-ի հաղորդմամբ՝
Էրդողանի նման արտահայտությունների առիթ էր Քերրի կողմից Ասադի մասին ասված դրական խոսքերը, որոնք
նա ասել էր քիմիական
զենքի ոչնչացման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու գործում Ասադի ցուցաբերած պատրաստակամության համար: Հարֆը, շեշելով, որ
Ասադի լեգիտիմության հարցում ԱՄՆ-ը
իր կարծիքը չի փոխել, ասել
է . «ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված և
Ասադի կառավարության կեղմից ի կատար
ածվելիք որոշումները, դեռ չի նշանակում, որ
Ասադի ռեժիմը լեգիտիմ է: Ասադի
ռեժիմը պետք է հեռանա, իսկ ստանձնած պարտավորությունները նրանից հետո եկող կառավարությունը նույնպես կարող է կատարել: Այս մասին Ջոն Քերրին նույնպես ասել է»:
Մեկնաբանելով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված «Ասադին պետք է ահաբեկիչ
ճանաչել» արտահայտությունը՝
ասել է. « Կարող
եմ ասել, թե
նա իչքան վատ մարդ է ու
իր ժողովրդի համար վատ ու լեգիտիմությունը կորցրած ղեկավար, սակայն
ահաբեկիչ տերմինը չեմ կարող օգտագործել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |