Քաղաքական08:08, 11 Հոկտեմբեր 2013
Դավութօղլուն արձանագրությունների ձախողումը պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումով
Աշխատանքային այցով Շվեյցրիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող Թուրքիայի
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարացի իր պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո
թուրքական դեսպանատանն ընդունել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Դավութօղլուն նշել է, որ վերջին ժամանակներում նկատվում է թուրք-շվեյցարական հարաբերությունների արագ զարգացում: Տեղեկացրել է, որ Շվեյցարիայի արտգործնախարարի հետ հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Դավութօղլուն նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային և դրա մեջ Շվեյցարիայի ունեցած կարևոր դերակատարմանը:
«Մենք կարևորում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Բայց
որպեսզի այդ կարգավորումը հաստատուն լինի, անհրաժեշտ է, որ հարավկովկասյան
հիմնախնդիրներից գլխավորը` ղարաբաղյան հիմնախնդիրը, լուծվի»,- շեշտել է Դավութօղլուն`
հերթական անգամ կրկնելով, որ հայերը պետք է վերջ դնեն ադրբեջանական հողերի «օկուպացիային»:
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է նաև 4 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին` երախտագիտություն հայտնելով Շվեյցարիային այդ հարցում գործադրած ջանքերի համար:
Արձանագրությունների ձախողումը Դավութօղլուն պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումով և տարածաշրջանում այդ ժամանակ ստեղծված իրադրության լարվածությամբ:
«Այնուամենայնիվ, հուսով ենք, որ այս ամենը օրակարգից ամբողջությամբ դուրս չի եկել: Առաջիկայում մենք ավելացնելու ենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ»,- նշել է Դավութօղլուն` շեշտելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է կարգավորվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին զուգահեռ:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլի կողմից: Արձանագրությունները ենթադրում էին, որ երկու երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ ու բացվեր1993-ին փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, ըստ որի, նշյալ արձանագրությունները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Բայց միևնույն ժամանակ ՍԴ-ի որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող արձանագրությունները մեկնաբանել Անկախության հռչակագրում նշված «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրագործված ցեղասպանությանը» հակասող կերպով: Սա առաջ բերեց Անկարայի դժգոհությունը: Թուրքիայի խորհրդարանը պատճառաբանելով ՍԴ-ի որոշումը և ղարաբաղյան խնդիրը օրակարգից հանեց արձանագրությունները: Իսկ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը առկախում է արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |