Գիտակրթական08:28, 11 Հոկտեմբեր 2013
Ստամբուլում հայ գրականության մասին գիրք կհրատարակվի

Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը նշում է հիմնադրման 20 ամյակը և հատուկ այդ առիթվ պատրաստվում է հրատարակել իր 140-րդ գիրքը, որի անունն է «Ժամանակակից հայ գրականություն»:
Թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքը գրում է, որ գրքի հեղինակն է հայտնի ակադեմիկոս, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը, որի մեծածավալ աշխատանքը անգլերեն լեզվով առաջին անգամ հրատարակվել է 13 տարի առաջ: Չնայած դրան, գիրքը շարունակում է մնալ հայ գրականության գլխավոր ձեռնարկներից մեկը:
«Ժամանակակից հայ գրականություն» գիրքը լույս է սփռում 1500 տարի և ավելի գրավոր պատմություն ունեցող հայ գրականության վերջին 500 տարիների վրա: Գիրքը ներկայացնում է 16-րդ դարից մինչև 1990-ական թվականները հայ գրականության զարգացման ուղին սոցիալական , մշակութային, կրոնական քաղաքական զարգացումների համատեքստում:
Գրքի առաջին մասում տեղ են գտել շուրջ 150-ից ավելի գրողների ստեղծագործությունների վերաբերյալ արժեքավոր վերլուծություններ: Երկրորդ մասում մեկտեղվել են մոտ 400 գրողների կենսագրությունները, ստեղծագործությունները, օտար լեզուներով թարգմանված գրքերը և դրանց բոլորի վերաբերյալ քննադական հոդվածները:
Ըստ Վահե Օշականի՝ «Ժամանակակից հայ գրականությունը» իր բնագավառում միակն է և արևելյան ու արևմտյան հայ գրականության, ցեղասպանությունից հետո գրականության վերաբերյալ բազմակողմանի և խորը ուսումնասիրությունների և հետազոտությունների համար չափազանց օգտակար աղբյուր կարող է լինել:
Ըստ թուրքական կայքի՝ «Արաս» հրատարակչության կողմից իր 20-ամյա գործունեության առիթով նման գիրք հրատարակումը կլրացնի թուրքերեն գրականության մեծ բացը: Հրատարակչությունը հույս ունի, որ թեմայով հետաքրքրվող թուրք ընթերցողին այս կարևոր գիրքը կխրախուսի ավելի շատ կարդալ, և կբարձրացնի ժողովուրդների մերձեցման գործում գրականության դերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |