Հասարակական08:59, 12 Հոկտեմբեր 2013
Հաղորդավարուհու դեկոլտեից դժգոհած Էրդողանի տեղակալը հայտնվել է ծաղրանկարում
Օրեր առաջ Թուրքիայում հեռուստատեսային սկանդալ էր ծագել, որի մասին
հրապարակումներ տեղ գտան նաև արևմտյան մամուլում: Թուրքական «ATV» հեռուստաալիքի
եթերով թողարկվող «Գահաժառանգ» հաղորդման ժամանակ հաղորդավարուհու կրած դեկոլտնեն
(լանջաբացվածք) դուր չէր եկել Թուրքիայում իշխող «Արդարություն ր զարգացում» կուսակցության
փոխնախագահ Հուսեին Չելիքին: Վերջինս այդ հագուստն համարել էր անվայել ու
անընդունելի:
Չելիքի հայտնած դժգոհությունից հետո թուրք հայտնի հաղորդավարուհի, հեռուստաաստղ Գյոզդե Քանսուն հեռացվեց աշխատանքից: Ճիշտ է, աշխատանքից հեռացնելու պատճառաբանությունը բոլորովին այլ էր, բայց ինչպես Գյոզդեն է նշել «Հյուրրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում.
«Եթե ցանկանային, ինձ հնարավորություն կտային մնալու: Մանավանդ որ հաղորդման վարկանիշը ցածր չէր: Բայց դե որևէ մեկը չցանկացավ հակառակ գնալ իմ դեկոլտեի մասին կարծիք հայտնած քաղաքական գործչի կամքին: Սա շատ պարզ բան է: Ամենահեշտը ինձ «մատաղ» անելն էր, արեցին»:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է նշյալ սկանդալին և ծաղրի առարկա դարձրել թուրք քաղաքական գործչի արարքը` հագուստի «գրաքննությունը»:
Ծաղրանկարում Հուսեին Չելիքն ասում է. «Սա իմ գահաժառանգն է» և մատնացույց անում մի աշակերտի, ով հագած-կապած ուսուցչուհուն բարկացած դեմքով հանդիմանում է. «Էս ի°նչ կիսատկլոր վիճակ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |