Հասարակական09:16, 15 Հոկտեմբեր 2013
Ջանան Արըթման. «Դեռ ուսանող ժամանակ գիտեի Գյուլի հայկական ծագման մասին»

Թուրքիայի
«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին պատգամավոր, սկանդալային հայտարարություններով
և հակահայկական կեցվածքով հայտնի Ջանան Արըթմանը կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ
Գյուլի հայկական ծագման մասին:
Թեման կրկին արդիական է դարձել այն բանից հետո, երբ Քեմալ Քըլըչդարօղլուն գերմանական թերթերից մեկի՝ Թուրքիայի նախագահի ծագման հարցը կուսակից Ջանան Արըթմանի կողմից շահարկվելու մասին հարցին պատասխանել էր. «Ջանան Արըթմանը արդեն ԺՀԿ-ի պատգամավոր
չէ»:
Թուրքական «Ինթերնեթ հաբեր» լրատվական կայքը
հայտնում է, որ կուսակցության ներկայիս ղեկավարի նման պատասխանը խիստ վիրավորել է Արըթմանին: Վերջինս հայտարարել է, որ ժամանակին իր առարկությունը վերաբերել ոչ թե Գյուլի էթնիկ
պատկանելությանը, այլ էթնիկ պատկանելության պատճառով նախագահի պաշտոնում անկողմնակալություն պահանջող հարցում այդ սկզբունքի չխախտելուն:
Արըթմանը Քըլըչդարօղլուին ուղղված իր նամակում կոշտ քննադատության է ենթարկել վերջինիս՝ նշելով որ ինքը դեռ շարունակում է մնալ ԺՀԿ անդամ, հավատարիմ քեմալական:
Նա նաև ընդգծել է, որ դեռ ուսնողական տարիներից է իմացել Գյուլի ծագման մասին և իր 24 տարվա քաղաքական գործունեության մեջ երբեք չի բարձրաձայնել այդ մասին:
«Երբ բժշկական համալսարանում ուսանող էի գիտեի, որ նյարդաբանության պրոֆեսոր Ահմեթ Սաթօղլուն նախագահ Գյուլի քեռին է, իսկ նրա մայրը, այսինքն՝ նախագահի տատիկը, հայ է: Սակայն անգամ 2007 թվականի ընտրությունների ժամանակ չեմ խոսել նախագահի ծագման մասին: Ինձ ճանաչողները, կուսակիցներս շատ լավ գիտեն, որ պաշտոնավարման տարիներիս մյուս ԺՀԿ-ականների նման էթնիկ խտրականություն, ռասիզմ չեմ դրսևորել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |