Միջազգային13:55, 15 Հոկտեմբեր 2013
Ասադ. «Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է ինձ շնորհվեր»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արձագանքել է 2013թ. խաղաղության նոբելյան
մրցանակի շնորհմանը: Հիշեցնենք, որ այս տարի այդ մրցանակին արժանացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը
(ՔԶԱԿ), որը ռուս-ամերիկյան համաձայնագրի արտոնությամբ պետք է ապահովի քիմիական
զենքի ոչնչացումը Սիրիայում: Նշյալ կազմակերպության ղեկավարը ազգությամբ թուրք
Ահմեթ Ուզումջուն է:
Ասադը լիբանանյան «Էլ Էքբեր» թերթին տված հարցազրույցում, հեգնանքով նշել է, որ խաղաղության նոբելյան մրցանակն իրականում իրեն պետք է շնորհվեր:
Սիրիայի նախագահը հիշեցրել է, որ 1997-ից երկրում դադարեցվել է քիմիական զենքերի արտադրությունը, դրա փոխարեն ուշադրություն է հատկացվել զինված ուժերի հրթիռային համակարգերի հզորացմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |