Իրավական10:13, 16 Հոկտեմբեր 2013
Եվրադատարանը Թուրքիային մեղադրում է խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու մեջ

Մարդու
իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) հերթական «ապտակն» է հասցեագրվել
Թուրքիային` փաստելով այն մասին, որ այդ երկրում դատարանները արդարադատ չեն:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` եվրադատարանին դիմած Թուրքիայի քաղաքացի Հաթիփ Դիջլեն 1997-ին հրապարակել էր «Դերսիմի դրամա» վերտառությամբ հեղինակային հոդված, որտեղ քննադատում էր Դերսիմում իշխանությունների վարած քաղաքականությունը: Այնուհետև Դիջլեի դեմ առաջադրվել է հանրության մեջ ատելություն սերմանելու մեղադրանք, և թուրքական դատարանը նրան ենթարկել էր միաժամանակ վարչական տույժի և քրեական պատասխանատվության:
Ամբաստանյալը դիմել էր եվրադատարան` ակնկալելով վերականգնել խոսքի ազատության իր իրավունքը: Եվրադատարանը Դիջելի հոդվածի մեջ չի տեսել օրինախախտության այն հատկանիշները, որոնք նշվել են թուրքական դատարանի կայացրած վճռում: ՄԻԵԴ-ը ոչ իրավաչափ է ճանաչել թուրքական դատարանի կայացրած վճիռը Դիջլեին 2 տարի ազատազրկելու վերաբերյալ և Թուրքիային մեղավոր ճանաչել խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |