Մարզական12:10, 17 Հոկտեմբեր 2013
Թուրքական մամուլ. «Նույնիսկ Հայաստանի հավաքականը մեզանից առաջ անցավ»

Հոկտեմբերի 15-ին ավարտվեց Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլը: Վերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվել էր Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիային: Խաղը ավարտվել է գոլառատ ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով: Իսկ նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 2-1 հաշվով հաղթել էր Բուլղարիային: Այսպիսի արդյուքները չեն վրիպել եվրոպական և ռուսական մի շարք մարզական լրագրողների աչքերից՝ ովքեր գովեստի խոսքեր են հնչեցնում Հայաստանի հավաքականի հասցեին՝ արձանագրելով վերջին տարիներին գրանցած զգալի առաջընթացը: Իսկ հոկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց վարկանիշային աղուսյակի թարմացված տարբերակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 17 հորիզոնականով և հանգրվանել է իր համար ռեկորդային 38-րդ տեղում: Այս ցուցանիշով Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին շրջանցել է մի շարք հայտնի ֆուտբոլային հավաքականների՝ այդ թվում և հարևան Թուրքիային:
Թուրքիան
նոր վարկանիշային աղուսյակում զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը: Թուրքիայի
ֆուտբոլի հավաքականի անկումը կապված է վերջին տուրում սեփական հարկի տակ
Հոլանդիայից 0-2 հաշվով կրած պարտության հետ: Թուրքական մամուլը դժգոհությամբ է
արձագանքել իրենց հավաքականի գրանցած արդյունքներին՝ փոխարենը նշելով Հայաստանի
հավաքականի հաջողությունները: Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը Հայաստանի
ազգային ընտրանու առաջընթացի մասին «Հայաստան.
որտեղից ո՞ւր» վերտառությամբ հրապարակում էր ունեցել: Մեկ այլ թուրքական աղբյուր՝ «Հաբերվիթրինի» կայքը, դժգոհություն արտահայտելով Թուրքիայի հավաքականի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած հորիզոնականից, նշել է, որ
նույնիսկ իրենց տեղը զիջել են Կոստա Ռիկայի, Ալժիրի, Հոնդուրասի, Պանամայի,
Վենեսուելայի նման երկրներին և հայտնվել են Հայաստանին հաջորդող 40-րդ
հորիզոնականում՝ անգամ սխալ նշելով Հայաստանի հանգրվանած հորիզոնականը՝ 38-ի
փոխարեն նշելով 39-րդ հորիզոնական:
Հիշեցնենք որ, Հայաստանի հավաքականը չնայած հաջող ելույթներին խմբում
զբաղեցրեց 5-րդ տեղը: Հայաստանի
հավաքականը տարավ 4 հաղթանակ, 1 խաղ
ավարտեց ոչ-ոքի արդյունքով և կրեց 5 պարտություն: Հայաստանի նման խաղի արդյունքում
ընտրական B խմբում բացի առաջատար Իտալիայից ոչ մի հավաքական չնվաճեց Մունդիալ
2014-ի ուղեգիր: Նույնիսկ 2-րդ տեղ գրաված Դանիան զրկվեց անցումային խաղերին
մասնակցելու իրավունքից՝ բոլոր խմբերում վատագույն 2-րդ արդյունք գրանցելու
պատճառով: Իտալիան նույնպես տուժեց Հայաստանի հավաքականից: Ընտրական փուլի վերջին
հանդիպման ժամանակ սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանու հետ գրանցած 2-2 ոչ-ոքի
պատճառով Մունդիալ-2014 խաղարկության վիճակահանության ժամանակ ընդգրկվելու է 2-րդ
զամբյուղում, ինչպես նաև վարկանիշային աղուսյակում իր դիրքերը զիջեց
4 հորիզոնականով՝ հանգրվանելով 9-րդ տեղում: Շատ մարզական վերլուծաբանների
կարծիքով Հայաստանը ընդգրկված էր ամենաբարդ խմբում և իր խաղով խառնեց բոլոր թիմերի
խաղաքարտերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |