Իրավական09:44, 18 Հոկտեմբեր 2013
Բազմահազարանոց ցույցեր Փարիզում` երկրից վտարված հայ ուսանողի համար

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ ուսանողները բազմահազարանոց ցույցեր են անցկացրել` դժգոհելով երկու օտարերկրացի`Հայաստանցի և Կոսովացի ուսանողների երկրից արտաքսվելու համար: Ցուցարարները արգելափակել են շուրջ երկու տասնյակի հասնող ուսումնական հաստատությունների ճանապարհներն ու մուտքերը: Արտաքսված ուսանողներից մեկն ազգությամբ հայ, 19-ամյա Խաչիկ Խաչատրյանն է: Նրան Հայաստան են վտարել շաբաթ օրը, որտեղ նա պետք է անցնի պարտադիր զինվորական ծառայություն:
Խաչիկը հինգերորդ երիտասարդ չափահասն է, որը վտարվել է ձախերի իշխանության գալուց հետո: Խաչատրյանի վտարման հրամանը տրվել է սեպտեմբերի 20-ին՝ իր ծննդյան օրը:
Փարիզի լիցեյների արհմիության մամուլի քարտուղար Ստիվեն Նասիրին այս
առնչությամբ ասել է. «Մենք կոչ չենք անում հետ բերել արտաքսված սովորողներին: Անթույլատրելի է, որ ձախերի կառավարության օրոք վարժարան մտնելուց առաջ պետք է փաստաթուղթ ներկայացնել: Յուրաքանչյուրը կրթության իրավունք ունի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |