Միջազգային14:00, 18 Հոկտեմբեր 2013
Էրդողանը պատկերվել է Հոլանդական թերթի գովազդային էջերում

Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհի առաջնորդների հետ միասին հայտնվել է հոլանդական հայտնի Մետրո թերթի գովազդային էջերում: Թերթի՝ աշխարհի լիդերների մասնակցությամբ
պատրաստված գովազդային շարքում Էրդողանը պատկերվել է Տիբեթի աքսորված առաջնորդ Դալայ
Լամայի հետ կայարանում մետրոյի սպասելիս: Նկարում նրանց կողքին պատկերված է նաև Մետրո
թերթը կարդացող մի հոլանդացի:
Նշյալ թերթի այլ գովազդային
շարքերում տեղ են գտել նաև այլ առաջնորդներ. ԱՄՆ նախագահ Օբաման պատկերված է կանգառում
ավտոբուս նստել պատրաստվելիս: Թերթի մեկ այլ գովազդում էլ պատկերված են Գերմանիայի
կանցլեր Անգելա Մերկելը իր դիմաց նստած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելիս:
Իսկ Մերկելի կողքին նստած կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը նայում
է դիմացի նստարանին նստած Հոլանդիայի քաղաքացուն:
Թուրքական «Հաբերլեր» էլեկտրոնային պարբերականի հաղորդմամբ՝ առաջնորդների գովազդային շարքը առանց արձագանք չի մնացել: Կարծիքների մեծամասնության համաձայն՝ Էրդողանն ու Օբաման աչքի են ընկնում վատատեսական ու մտածկոտ դեմքի արտահայտությամբ, իսկ Մերկելն ու Պուտինը ավելի ուրախ ու երջանիկ են երևում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |