Հասարակական08:57, 19 Հոկտեմբեր 2013
Թուրք հրապարակախոսը շնորհակալություն է հայտնել Վերժինե Սվազլյանին
Թուրք հատնի գրող, հրապակախոս Ռագըփ Զարաքոլուն իր խորին շնորհակալություն է հայտնել բանագետ-ժողովրդագետ Վերժինե Սվազլյանին` կատարած անգնահատելի աշխատանքի համար: Զարաքոլուն նշել է, որ Սվազլյանի
«1915 թվականի բանավոր պատմություն» գիրքը նաև իրենց պատմության մասին է:
Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված հոդվածում Զարաքոլուն պատմում է Վերժինե Սվազլյանի հետ ծանոթության, նրա ընտանիքի պատմության, կատարած ուսումնասիրությունների, աշխատանքների մասին:
Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 1998 թվականին, երբ Զարաքոլուն Ցեղասպանության թանգարան-ինստիուտի հրավերով մասնակցում էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Ֆրանց Վերֆելը և Մուսալեռը» խորագրով գիտաժողովին:
Զարաքոլուն պատմում է, որ այդ շրջանում պրոֆեսոր Սվազլյանը աշխատում էր «Ստամբուլի հայերի բանահյուսությունը» գրքի վրա: Սվազլյանը 1950-ականներից սկսած զբաղվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունների հավաքագրմամբ, ինչը հիացրել է հոդվածագրին:
Հոդվածի առավել ուշագրավ հատվածները ներկայացված են ստորև.
«Այն, ինչ պատմվում է
«1915 թվականի բանավոր պատմությունը» գրքում, նաև մեր պատմությունն է:
1000 էջանոց այս աշխատությունում տեղ են գտել 700 վկայություն և բանավոր պատմության հետազոտությունների օրիգինալ սկզբնաղբյուրները, որոնք պրոֆեսոր Սվազլյանը հավաքագրել է բառ առ բառ, մաս առ մաս՝ ձայնագրություններ, տեսագրություններ անելով:
Սկսած 1955
թվականից, երբ հայոց ցեղասպանության մասին խոսելը արգելված էր Սովետական Միությունում, Վերժինե Սվազլյանը, անտեսելով բոլոր դժվարությունները, վտանգները, ման էր գալիս գյուղ առ գյուղ և գրի առնում ցեղասպանության ականատեսների պատմությունները, երգերը:
Սվազլյանն իր առաքելությունը իրականցրել է նաև Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում
(1979), Աթենքում
(1984), Լոս Անջելես (1990), Ստամբուլում
(1996,1997), ուր մեկնում էր թե՛ անձնական ճանապարհորդության, թե՛ կոնֆերանսների մասնակցելու նպատակով:
Նրա աշխատության մեջ ներառվել է նաև Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտում 1999
թվական կատարած փաստերի հավաքագրումը, ինչպես նաև Դեր Զոր, Ռաքքա անապատներում արաբ բեդվինների, Լոս Անջելոսի, Կահիրեյի ծերանոցներում ականատեսների հետ պատրաստած ռեպորտաժների տեսագրությունները:
Սիրելի՛ Վերժինե, անչափ շնորհակալ ու պարտական ենք քեզ:
Տա՛ Աստված, որ հաջորդը «Ստամբուլի հայկական բանահյուսություն» գիրքը թարգմանվի և հրապարակվի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |