Միջազգային07:55, 19 Հոկտեմբեր 2013
Իսրայելցի պաշտոնյա. «Էրդողանը Իսրայելին թշնամի է դիտում»

Օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան օգնել է Թեհրանին բացահայտել Իսրայելի հետախուզության` Մոսսադի օգտին աշխատող 10 իրանցի լրտեսների ինքնությունը: Այդ մասին հայտնեց «Washington Post»-ի հայազգի սյունակագիր Դավիթ Իգնատիուսը:
Անկարան կտրականապես հերքեց այդ տեղեկությունը, իսկ Իսրայելը նախընտրեց լռություն պահպանել պաշտոնական մակարդակով: Միայն բավարարվեցին այնքանով, որ արտաքին հարաբերությոնների նախարար Յուվալ Սթեինիտզը հայտարարեց. «Վերջին տարիներին հարաբերությունները Թուրքիայի հետ այն չեն, բայց հուսանք, որ առաջիկայում հօգուտ ամենքի կբարելավվեն հարաբերությունները»:
Իսկ ահա իսրայելական մամուլին մոտ կանգնած իշխանական անանուն աղբյուրները հայտնել են, որ «Մավի Մարմարայի» դեպքերի կապակցությամբ Իսրայելի ներողությունից հետո «վերակենդանացող» թուրք-իսրայելական հարաբերությունները «խցանվել են»: Չնայած ԱՄՆ նախագահ Օբամայի գործադրած ջանքերին` Թուրքիայի հետ ոչ մի համաձայնություն չի կայանում, թուրքերը չեն ուզում առաջ մղել հարաբերությունները: Մեկ այլ իսրայելցի պաշտոնյա էլ «Yedioth Ahrano» թերթին ասել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին թշնամի է դիտում, կանգնում է Իսրայելի ամենամեծ թշնամիների կողքին ու եթե հակաիսրայելական քայլ էլ անի, դա զարմանալի չի լինի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |