Միջազգային09:27, 21 Հոկտեմբեր 2013
Իսրայելի պատասխանը Թուրքիայի մեղադրանքներին

Օրերս մամուլում
հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Թուրքիան օգնել է Թեհրանին բացահայտել Իսրայելի հետախուզության` Մոսսադի օգտին աշխատող 10 իրանցի լրտեսների ինքնությունը: Ընթերցողներն
այդ մասին իմացան «Washington Post»-ի հայազգի սյունակագիր Դավիթ Իգնատիուսի
հոդվածից:
Թուրքիան կտրականապես հերքել էր այդ տեղեկության իսկությունը, իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հոդվածի հետևում թաքնված իսրայելական ձեռագրի մասին էր հայտարարել:
Թել-Ավիվն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է. «Չգիտեմ «Washington Post»-ի հայտնած տեղեկությունն իրականությանը որքան է համապատասխանում, բայց ակնհայտ է, որ այդ հոդվածի կապակցությամբ Թուրքիայի կողմից Իսրայելին մեղադրանք հասցնելը ցույց է տալիս Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու Էրդողանի նպատակի բացակայությունը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |