Հասարակական09:15, 22 Հոկտեմբեր 2013
Թուրք բլոգեր. «Մասսայական ինքնասիրահարվածություն Թուրքիայում»
Թուրք բլոգեր Բաբյուր Քարաբեյ Վինան անդրադարձել է Թուրքիայում անհատի ազգային պատկանելիությունը, ինքնությունը որպես վիրավորանք օգտագործելու երևույթին:
Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում տեղ գտած հոդվածում անդրադարձել է թուրք ռեկտորի սկանդալային հայտրարությանը, երբ նա ասել էր , որ Գեզի զբոսայգու ցուցարարները հարբեցողներ և հայեր են:
Քարաբեյը գրում է, որ ինքը նույնպես մասնակցել է բողոքներին և իրեն բարկացնում է ոչ թե այն, որ իրեն «հայ» են անվանում, այլ այն, որ այդ բառն օգտագործվում է որպես վիրավորանք: «Սեփական անձը, ինքնությունը մեկ ուրիշին նվաստացնելով կառուցելը հիվանդություն է»,- գրում է բլոգերը՝ այդ հիվանդությունը անվանելով նաիցիսիզմ` ինքնասիրահարվածություն:
Բլոգերը զուգահեռներ է անցկացնում Եվրոպայում, թուրքի կերպարի և Թուրքիայի ներսում ոչ թուրքերի նկատմամբ վերաբերմունքի միջև՝ նշելով, որ Եվրոպայի շատ վայրերում էլ թուրք բառը որպես վիրավորանք է ընկալվում: Եվրոպայում թուրքը միշտ բացասական կերպով է ներկայացվել՝ կամ հրեշի կերպարով, կամ հիվանդ, հետամնաց, անկիրթ բարբարոսի կերպարով: Ինչի շնորհիվ, ըստ բլոգերի, եվրոպացիները տեսել են սեփական առավելությունը թուրքերի նկատմամբ: Իսկ Թուրքիայում միշտ ստեղծվել է «ուրիշի» կերպարը, ինչպիսիք են օրինակ հայերը:
«Դպրոցներում մեզ սովորեցնում էին, թե ուրիշները որքան վատը, իսկ մեր պապերը որքան արի են եղել: Իսկ այդ ուրիշները մեզ համար վիրավորանքի, հայհոյանքի առարկա դարձան:
Նարցիսիզմ բառը գալիս է Նարցիսի մասին լեգենդից: Երիտասարդն օրնիբուն նայում էր գետի ջրերին և տեսնում էր իր գեղեցկությունը, իսկ գետն էլ երիտասարդի աչքերի մեջ տեսնում էր իրեն:
Երբ սեփական ինքնությունը սահմանվում է, «ուրիշի» կերպար ստեղծելու միջոցով, ապա այդ երևույթը կարելի է բնորոշել որպես նարցիսիզմ, քանի որ երկու օտարների նպատակը միմյանց նայելիս սեփական գեղեցկությունը տեսնելն է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |