Քաղաքական10:33, 23 Հոկտեմբեր 2013
Իսրայել-Թուրքիա սկանդալի հետևում ԱՄՆ-Իրան մերձեցումն է
Իսրայելի
ու Թուրքիայի միջև ծագող «հետախուզական» սկանդալը նոր երանգավորում է ստանում:
Միջանկյալ նշենք, որ «Washington Post»-ի հայազգի սյունակագիր Դավիթ Իգնատիուսի հոդվածում
oրերս մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Թուրքիան օգնել է Թեհրանին
բացահայտելԻսրայելի հետախուզության` Մոսսադի օգտին աշխատող 10 իրանցի լրտեսների
ինքնությունը: Թուրքիան կտրականապես հերքել էր այդ տեղեկության իսկությունը, իսկ
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեղադրել, որ հոդվածի հետևում կանգնած է
Իսրայելը:
Եվրամիության ազդեցիկ դեմքերից մեկը, որի անունը, սակայն չի նշվում, ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի, ասել է, որ խնդիրը ոչ Էրդողանն է, ոչ էլ Թուրքիայի հետախուզության ղեկավար Ֆիդանը, խնդիրը Իրանն է:
«Այդ սկանդալի հետևում պետք է նկատել ԱՄՆ-Իրան մերձեցումը: Իսրայելը դա չի ցանկանում: Այստեղ հիմնական նպատակն Իրանն է: Իսրայելը դեմ է, որ ԱՄՆ-ն մերձենա Իրանի նախագահի հետ: Իսկ ԱՄՆ-ն ցանկանում է նրան շանս տալ»,- մեկնաբանել է եվրոպացի դիվանագետը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի մասին դիվանագետն ասել է, որ Եվրոպայում նրան արդեն նայում են որպես իր լիդերության մեջ անկում ապրող գործիչ, որի վարած քաղաքականությունն աջակցություն չի ստանում ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |