Հասարակական14:43, 25 Հոկտեմբեր 2013
Ա ՛խ, Ախպարիգ
Թուրքական «Միլլիյեթ» թերթում Նեջդեթ Սարաչի կողմից հրապարակված «Ա ՛խ, Ախպարիգ» վերնագրով հոդվածում խոսվում է Հրանտ Դինքի սպանության պատճառների ու դատավարության անպտղության մասին: Հոդվածը, որոշ կրճատումներով՝ ստորև.
«Ստամբուլի հայաշատ
թաղամասերից մեկում՝ Քուրթուլուշում, մեծացած բոլոր երեխաների նման իմ ականջին էլ հայկական
արտահայտություններից ամենաբնութագրողը «Ախպարիգ»-ն է: Ախպարիգը թուրքերեն «Աբի» (մեծ
եղբայր) հասկացությունից էլ ավելի մտերմիկ դիմալաձև է: 1970-ականներին ԱՍԱԼԱ-ի գործողությունների
հետևանքով հայերի նկատմամբ թշնամության աճի հետ զուգընթաց մեր փողոցում և ախպարիգ բառի
գործածությունը և ախպարիգները պակասեցին: Դրանից հետո էլ անունները սկսեցին փոխվել.
Հակոբների, Զադիգների ու Միհրանների փոխարեն դրվեցին Ասլաններ, Մուրատներ ու Բուրաքներ: Դինքի Սպանության 6-րդ տարեդարձի կապակցությամբ նրա ընկերների «Այստեղ ենք ախպարիգ» անվամբ ինտերնետային կայքը տեսնելով՝ ես էլ Քուրթուլուշը հիշեցի…
Ա՛խ, Ախպարիգ, Գրեթե պարզ էր, թե քո սպանությունը ինչպես է ծրագրվել ու իրականացվել, սակայն դատարանը ոչ կազմակերպությանը կարողացավ գտնել, ոչ էլ քո սպանության իրական մեղավորներին: Ինչպես քո փաստաբան Ֆեթհիյե Չեթինն է ճիշտ բնութագրում. «վերադարձանք այնտեղ, որտեղ գտնվում էինք 6
տարի առաջ»: Չնայած քո անձի շուրջ ստեղծված հասարական
կարծիքին՝ խիղճն ու արդարությունը դատարկ բովանդակությամբ հասկացությունների նման շարունակում
են դոփել իրենց տեղում: Ինչպես չդոփեն, եթե լավ ոստիկանի դերի մեջ մտածներն ու նույնիսկ
կեղծավորությամբ քո կողքին գտնվողները չտեսնելու են տալիս 301 հոդվածով քեզ դատապարտելու
թույլտվություն տված ու քո սպանության դատավարության վրա գործադրված ճնշումներում լուրջ
դերակարարություն ունեցող Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուի որդու հարսանիքին Էրդողանի վկա դառնալու հանգամանքը:
Ա՛խ, Ախպարիգ, նոյնիսկ նրանք, ովքեր կարծես քո շահերն են պաշտպանում,
չտեսնելու են տալիս Ստամբուլի Սամաթիա թաղամասի «վերջին հայերի» հետ կատարված դեպքերը:
Տարեց հայ կինը սպանվում է, ուրիշները հարձակման ենթարկվում: «Ակօս»-ը գրում է՝ «Սամաթիան
փշի վրա» է, իսկ ոստիկանությունը ինչպես միշտ հանգիստ է: Ոստիկանությունը. «Մարիցա Քյուչուքի սպանությունը անփորձ մարդու կողմից կատարված սպանություն է»-ից բացի ոչինչ չի կարողանում ասել: Իրականությունն այն է,
որ մի երկրում, որի վարչապետը նույնիսկ հեռուստացույցով կարող է ասել.
«Մեզ ոչ հայկական, ոչ հրեական, ոչ
էլ ներեցեք հունական ոչինչ չի մնացել»՝ վիրավորելով
այդ համայնքներին, ոստիկանության մտքով չի կարող անցնել, որ
այդ զարգացումները խորը ատելության արդյունք են»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |