Հասարակական08:58, 25 Հոկտեմբեր 2013
Ադեմ Յավուզ. «Թուրքիայի դեմ կոնկրետ օպերացիա է մշակվում»
Աշխարհի տարբեր երկրներում տարբեր առիթներով Թուրքիայի դեմ սփյուռքահայերի
կազմակերպած բողոքի ակցիաները լուրջ հետևանքներ ու ազդեցություն են թողնում: Այս
խնդրով մտահոգ թուրք սյունակագիր Ադեմ Յավուզ Արսլանը «Բուգյուն» թերթում
հրապարակած իր հոդվածում տագնապալի է համարել վերոնշյալ իրողությունը:
Նա նկատել է տալիս, որ հայերի բողոքի ցույցերը գլխավորապես կապված են Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման, ներողության և հատուցման հետ: Յավուզը ուշադրություն է հրավիրում օրերս Լոս Անջելեսում գտնված տնտեսական հարցերով Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի դեմ հենց հյուրանոցի բակում հայերի կազմակերպած բողոքի միջոցառման վրա: Միջանկյալ նշենք, որ Ալի Բաբաջանին և թուրքական պատվիրակության մյուս անդամներին ստիպված են եղել հեռանալ ոչ թե գլխավոր մուտքով և խոհանոցի հետնադռներով:
Հոդվածագիրը նշում է, որ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ի թիվս այլ պաստառների ունեցել են նաև հետևյալ գրությամբ պաստառ` «Թուրքիան աջակցում է Ալ Քաիդային»: Այս միտքը տեղ գտավ նաև ամերիկյան առաջատար պարբերականներում, որոնք սկսեցին Թուրքիայի վարչապետին, արտգործնախարարին և հետախուզության ղեկավարին մեղադրող հրապարակումներով հանդես գալ:
«Եվ եթե վաղը կամ մեկ այլ օր բողոքի ակցիաներում, լուրերում կամ նույնիսկ ֆիլմերում Թուրքիան և Ալ Քաիդան կողք կողքի տեսնենք, արդեն չպիտի զարմանանք»,- գրում է հոդվածագիրը և մտավախություն հայտնում, որ հիմա Թուրքիայի դեմ կոնկրետ օպերացիա է մշակվում: Ըստ նրա` միտում կա Թուրքիային «հրել բոլորովին այլ տեղ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |