Հասարակական10:40, 25 Հոկտեմբեր 2013
Թուրք գործիչ. «Եթե մենք էլ սիրիացիների օրն ընկենք, ո՞ւր ենք գնալու: Միայն կարող ենք ԱՄՆ գնալ, այն էլ որպես` ստրուկ»
Թուրքիայի «Բարօրություն» կուսակցության փոխնախագահ Յուսուֆ Յիղիթալփը խոսել է
կառավարության ներկայացրած «ժողովրդավարցման փաթեթ»-ի մասին: Նա մասնավորապես կենտրոնացել է պետական մի շարք
հիմնարկներում գլխաշոր (հիջաբ) կրելու արգելքը վերացնելու մասին կետի վրա`
տարակուսանք հայտնելով, թե ինչու են հենց ընտրությունների շեմին հիշել այդ մասին:
«Բա ի՞նչ էիք 10 տարի մտածում»,-
ավելի քան տաս 10 իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությանն է
հարցնում Յիղիթալփը` նշելով, որ Թուրքիան մահմեդական երկիր է և կրոնի պահանջն է
դա, մինդեռ շահարկվումէ որպես գործիք: Վերջինս նաև անդրադարձել է սիրիացի փախստականների հարցին, որոնց հոսքը դադարեցնել
ցանկացող Թուրքիան պատճառաբանում է, որ ապօրինի ներգաղթյալների համար տեղ չունի:
«Լավ, իսկ եթե մի օր մենք հայտնվենք Սիրիայի ժողովրդին պատուհասած դրության մեջ, որտեղ ենք ապաստարան փնտրելու: Սիրիա, Իրաք, Իրան կամ Հայաստան չենք կարողանալու գնալ: Կարող ենք միայն Ամերիկա գնալ, այն էլ` որպես ստրուկ»:
Նշենք, որ այս կուսակցությունն իսլամիստական ուղղվածություն ունի: Այս քաղաքական ուժի հենքի վրա է ստեղծվել ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը»: Տարբերությունը միայն այն է, որ Էրդողանի ղեկավարած «ԱԶԿ»-ն կանգնած է չափավոր իսլամիստների դիրքերի վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |