Միջազգային09:23, 26 Հոկտեմբեր 2013
ԱՄՆ-ն Թուրքիային համարում է «սթրեսի աղբյուր»

Հայտնի է դարձել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) հատուկ
ծառայությունները գաղտնալսում են աշխարհի 35 երկրների առաջնորդների
հեռախոսազրույցները: Բրազիլիայից և Մեքսիկայից հետո պարզվեց, որ Գերմանիայի
կարևորագույն գործիչները ևս ամերիկյան հետախուզության թիրախում են:
Այս փաստը, ըստ թուրքական «Զաման» կայքի, մեծացնում է հավանականությունը, որ գաղտնալսվող լիդերների ցուցակում կա նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Որպես հիմնավորում վկայակոչվում է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից «արտահոսած» որոշ փաստաթղթեր, որոնք բրիտանացի լրագրող Գլեն Գրինվալդը հրապարակել է Բրազիլիայի Գլոբո հեռուստաալիքի եթերով
Այդ փաստաթղթերում նշվում է, որ Վաշինգտոնին անհանգստացնում է Բրազիլիայի և Թուրքիայի աշխարհաքաղաքական կշռի մեծացումը: Բացի այդ Թուրքիան մի շարք այլ երկրների հետ համարվում է «սթրեսի աղբյուր» տարածաշրջանային կայունության հարցում: Այդպիսով Թուրքիան Բրազիլիայի, Մեքսիկայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի հետ միասին հայտնվել է մի կատեգորիայի մեջ, որտեղ դեռ հստակեցված չի այդ երկրներն ԱՄՆ-ի համար «թշնամի ՞ են, բարեկա ՞մ են, թե՞ պռոբլեմ են»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |