Մշակութային07:27, 26 Հոկտեմբեր 2013
Հայ դուդուկահարը 7 ալբոմ է հեղինակել Թուրքիայում

«Դուդուկի վարպետը». հենց այսպիսի վերտառությամբ հրապարակում է եղել թուրքական լրատվական կայքերից մեկում, որտեղ պատվմում է հայ դուդակահար Սուրեն Ասատրյանի մասին: Նշվում է, որ նա Հայաստանից է, սակայն վերջին տարիներին գործունեություն է ծավալել Թուրքիայում՝ հեղինակելով 7 ալբոմ: Թուրքական «հաբերփոստա» լրատվական կայքի սյունակագիրներից Ալի Քարադաղը հարցազրույց է ունեցել հայ դուդուկահարի հետ և վերջինիս մասին հրապարակում է պատրաստել:
Թուրք սյունակագիրը ահա այսպես է սկսում. «Քադըքոյի մի համեստ վայրում էի նստած, համերգ էի ունկնդրում, բեմ է բարձրանում
մի դուդուկահար, չգիտեի որ նրա անունը Սուրեն Ասատրյան է: Սկսեց հնչել դուդուկը:
Շուրջբոլորը լռություն տիրեց: Դուդուկի ձայնը սփռվում էր՝ շատերին ստիպելով
հուզվել և նույնիսկ լացել: Այս գեղեցիկ երաժշտության կատարողը Ասատրյանն է, ով
Հայաստանում է բնակվում, բայց Թուրքիայում արդեն հասցրել է 7 ալբոմ հեղիակել: Նրա
հետ հանդիպեցի մի շոգենավում և շատ հաճելի առանձնազրույց ունեցա»:
Ասադուրյանը թուրք սյունակագրի հետ զրույցում պատմել է իր ընտանիքի մասին՝
նշելով որ, կինը և դուստրը նույնպես երաժիշտներ են: Նրանք ավարտել են
կոնսերվատորիան և դաշնակահար են: Պատմել է դուդուկի մասին, նշելով որ աշխարհի
լավագույն դուդուկները պատրաստվում են ծիրանենու փայտից: Ինչպես նաև պատմել է այլ հետաքրքիր դրվագներ իր
ստեղծագործական կյանքից՝ ցույց տալով իր խորին հարգանքը և սերը, որ տածում է «դուդուկ»
երաժշտական գործիքի հանդեպ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |