Միջազգային10:03, 28 Հոկտեմբեր 2013
Էրդողանի «Կոսովոն Թուրքիա է» խոսքի համար Սերբիան պահանջել է ներողություն խնդրել

Օրերս, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան հրավիրված էր Կոսովո`
մասնակցելու օդանավակայանի նոր տերմինալի բացման արարողությանը, իր ելույթում ասել
էր, «Թուրքիան Կոսովո է, Կոսովոն` Թուրքիա»:
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` այդ արտահայտությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Սերբիայում: Սերբիայում Թուրքիաի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն և տեղեկացվել պաշտոնական Բելգրադի դժգոհության մասին: Սերբերը Անկարայից պահանջել են ներողություն խնդրել Էրդողանի խոսքերի համար: Բելգրադում Թուրքիայի դեսպանն Էրդողանի` Կոսովոյում ունեցած ելույթի տեքստի թուրքերեն և անգլերեն տարբերակները փոխանցել է սերբական իշխանություններին` խնդրելով ուշադրություն դարձնել ամբողջ տեքստի վրա:
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին և փոձել պարզաբանումներ տալ կատարվածի առնչությամբ: Դավութօղլուն իր սերբ պաշտոնակցին բացատրել է, որ Էրդողանի այդ արտահայտությունը թյուրընկալման տեղիք է տվել, քանի որ կտրված է ներկայացվել խոսքի ամբողջական տեքստից: Իսկ իրականում Էրդողանը որպես մտերմիկ ու ջերմ խոսք է ասել հյուրընկալող Կոսովոյի հասցեին:
«Երբ Բելգրադ գանք, նույնն էլ Բելգրադում կասենք, որ Սերբիան մեր երկրորդ տունն է»,
- ասել է Դավութօղլուն` մեղադրելով ազգայնական շրջանակներին Թուրքիայի վարչապետի
խոսքի իամստն աղավաղելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |