Գիտակրթական12:56, 28 Հոկտեմբեր 2013
Ստամբուլի կրթական կյանքում կարևոր դեր խաղացած 100 դպրոցների շարքում կան նաև հայկական դպրոցներ

Ստամբուլի քաղաքապետարանի
մշակույթի վարչության կողմից հրատարկվել է Ստամբուլի 560-ամյա կրթական պատմության
մեջ մեծ դեր ունեցած 100 կարևոր դպրոցների մասին պատմող ժողովածու:
Գրքում ներկայացվում է դպրոցների հիմնադրման պատմությունը, կրթական համակարգը և ճարտարապետական
առանձնահատկությունները:
Գրքում տեղ են գտել ինչպես գործունեությունը դադարած, այնպես էլ դեռևս գործող դպրոցների պատմությունները: Գրքում
ներկայացվում են նաև ազգային փոքրամասնությունների` այդ թվում հայկական մի շարք դպրոցների
պատմությունը, ինչպես օրինակ Բեզազյան վարժարանը, Բեզջիյան, Դադյան, Եսայան,
Ֆերիքյոյ Մերամեթջյան, Պանգաթլը Մխիթարյան, Սահակյան Նունյան, Սբ. Խաչ Դպրեվանք
դպրոցները:
Հայկական Բերբերյան դպրոցի մասին հոդվածը կրում է «Բերբերյանում հայ և թուրք երեխաները
կողք կողքի» վերնագիրը: Նշվում է, որ դպրոցը ստեղծվել է 1876 թվականին Ռեթեոս Բերբերյանի կողմից: Սկզբում դպրոցը
գործել է մի փոքրիկ տան մեջ, այնուհետև, երբ աշակերտների թիվը ավելացել է, դպրոցը
տեղափոխվել է մեկ այլ շենք: Ներկայումս, ցավոք, դպրոցը այլևս չի գործում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |