Ցեղասպանություն07:12, 29 Հոկտեմբեր 2013
Թուրք պատմաբան. «Ինչ էլ ասենք-չասենք, մեկ է, համոզիչ երևալ չենք կարող»

Թուրք անվանի պատմաբան Քեմալ Քարփաթը բազմաթիվ հոդվածներ և գրքեր է հեղինակել
օսմանյան պատմության մասին: 88-ամյա Քարփաթը կյանքի մեծ մասն անցկացրել է
արտերկրում, մասնավորապես հիմա բնակվում է Միացյալ Նահանգներում:
Թուրքական «Հաբեր7» լրատվական կայքի թղթակիցը հարցազրույց է անցկացրել պատմաբանի հետ բալկանյան պատերազմների և այդ շրջանում տեղի ունեցած պատմական այլ անցքերի մասին: Ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության թեմային, որի մասին, սակայն, արտահայտվել են իբրև հայերի տեղահանություն:
Լրագրողը նկատել է տվել, որ Բալկանյան պատերազմների ժամանակ եղած գաղթի մասին խոսում են միայն թուրքերը, մինչդեռ հայերի տեղահանության մասին աշխարհն է խոսում: Ի պատասխան պատմաբանը մի դեպք է վերհիշել.
«Հայկական հարցում նոր միտում է նկատվում: Ինչ էլ ասենք-չասենք, մեկ է, համոզիչ երևալ չեք կարող: Մի քանի տարի առաջ ես ճաշում էի «New York Times»-ի թղթակից Ստեֆն Քինզերի հետ: Խոսք գնաց Հայկական հարցից: Ես ցանկացա իմանալ հայերի թվի մասին բրիտանական փաստաթղթերում եղած տեղեկությունները: Մինչ ես հարցնում էի, Քինզերը քմծիծաղ էր, որ տալիս էր: Նա ինձ հասկացնել տավեց, որ ինչ էլ անեմ, ինչ էլ խոսեմ, արդեն անիմաստ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |