Հասարակական07:56, 29 Հոկտեմբեր 2013
Թուրք սյունակագիր. «Արդյո՞ք անկեղծ էր Էրդողանը` հայերի իրավունքների մասին խոսելիս»
«Այս երկրում հայ ուղղափառ քաղաքացիներ
ունե՞նք: Իհարկե: Հայ քաղաքացիները հարկեր վճարու՞մ են: Իհարկե: Նրանց հավատքը
հավուր պատշաճի կազմակերպելը քո պարտականությունն էլ է»: Թուրքիայի վարչապետ
Էրդողանը ահա այսպիսի խոսքերով պատասխանել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում
կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դեվլեթ Բահչելիին, ով Էրդողանին քննադատել էր,
ասելով՝ մզկիթները քանդում և փոխարենը եկեղեցիներ ես կառուցում: Թուրքական «հյուրրիեթ»
օրաթերթում հրապարակվել է սյունակագիր Մեհմեդ Յըլմազի հոդվածը, որը վերաբերում է
Էրդողանի վերոնշյալ խոսքերին: Ըստ Յըլմազի՝ վարչապետի կողմից նման կերպ
արտահայտվելը կարևոր է, քանի որ Թուրքիայում հրեաները, հայերը, հույները,
ասորիները միայն կրոնական այլադավանության համար միշտ խտրականության են հանդիպել:
Թուրք սյունակագիրը նկատում է, որ նրանք էլ
բոլորի նման հարկ են վճարում, ծառայում են բանակում, մասնակցում են
ընտրություններին, սակայն երկար տարիներ շարունակում են այնպիսի վերաբերմունքի
արժանանալ, կարծես թե «օտարականները»
լինեն:
Անշուշտ, պետության պարտականությունն է
առանց կրոնական խտրականության կարողանալ ապահովել իր քաղաքացիների դավանանքի
ազատությունը, սակայն ոքրան էլ որ դա կարևոր է, միևնույն է, դա բավարար չի կարելի
համարել:
Ըստ նրա՝ ասել թե «Եկեղեցիներ եմ
վերանորոգում». չի նշանակում, որ պետական այլ պատասխանատու գործերն ի չիք եղան:
Վարչապետը այս ամենը բարձրաձայնում է, սակայն այն ամբողջը, որը անհրաժեշտ է,
բնականաբար չի կարող արտահայտվել:
Երբ
հայտնի դարձավ ժողովրդավարացման փաթեթը», Հունաստանն իր մուսուլման թուրք
քաղաքացիներին ճնշումների էր ենթարկում,
այդ իսկ պատճառով Թուրքիայում հույն քաղաքացիները նույն վերաբերմունքի
արժանացան:
Յըլմազը գտնում է, որ արտաքին քաղաքականության մեջ առկա «փոխադարձ կանոնը» երկրի քաղաքացիների դեմ կիրառելը ճիշտ չէ: Նա նաև նշում է, որ նմանօրինակ խոսքեր արտահայտող քաղաքական գործչի ղեկավարած կուսակցության անդամ չպետք է տառապի ռասիզմով, առավել ևս լինի քաղաքապետի մշակութային հարցերով խարհրդական:
«Գեզի զբոսայգու
իրադարձությունների ժամանակ հայերի, հույների և հրեաների հասցեին ռասիստական
բնույթի խոսքեր ասած Ստամբուլի քաղաքապետի խորհրդարականը դեռ շարունակում է
պաշտոնավարել: Եթե Էրդողանը ամենայն անկեղծությամբ էր խոսում, ապա այս
ամենը ինչպե՞ս կբացատրեք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |