Միջազգային15:08, 31 Հոկտեմբեր 2013
Telegraph. «Ալ Քաիդայի ջիհադականները Թուրքիայից են անցնում Սիրիա»

Այսօր անգլիական նշանավոր
«Daily Telegraph» թերթի
այսօրվա համարում հրապարակվել է «Ալ քաիդայի ջիհադականները Թուրքիայից են անցնում Սիրիա»
վերնագրով հոդվածը, որտեղ հոդվածագիրը խոսում է Թուրքիայի և Ալ Քաիդայի միջև առկա կապի
մասին: Հոդվածագրը, հղում անելով իր թուրքական աղբյուրին, որին, սակայն, չի բացահայտում,
պնդում է, որ աշխարհի տարբեր ծայրերից գալով՝ Ալ Քաիդայի զինյալները թաքնվում են Թուրքիայի
հարավային շրջաններուն վարձակալած բնակատեղիներում, այնուհետև անցնում են Սիրիայի սահմանը՝
նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պատերազմելու նպատակով: Շարունակելով թեման՝ հոդվածագիրը
գրում է. «Թուրքիայի տարածքը օգտագործելու Ալ Քաիդայի հնարավորությունները ՆԱՏՕ-ի անդամ
հանդիսացող Թուրքիայի՝ Սիրիայի ներքին հակամարտության մեջ ունեցած դերի մասին հարցեր
է առաջացնում»:
«Telegraph»-ի հոդվածագիրի
հաղորդմամբ՝ փորձագետների մոտ անհանգստություն է առաջացնում այն հարցը՝ արդյոք Թուրքիան
աչք է փակում իր տարածքով դեպի Սիրիա ջիհադականների հոսքին, թե՞ վերահսկողությունն է կորցրել:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ «Telegraph»-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ 10 հազարի հասնող ամենատարբեր երկրներից եկած այս զիյալները երբեմն Սիրիա անցնելուց առաջ շաբաթներով սպասում են Թուրքիայի տարածքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |