Մշակութային15:04, 31 Հոկտեմբեր 2013
«Երկրորդ աչք, կին լուսանկարիչներ Թուրքիայից». Մարիամ Շահինյանի պատմությունը

Ստամբուլում
Հունաստանի դեսպանատանը կից «Sismanoglio Megaro» սրահում նոյեմբերի 29-ին կանցկացվի ցուցահանդես նվիրված
Թուրքիայի առաջին զբոսաշրջային և ռազմական լուսանկարիչ Սեմիհա Էսին:
Ցուցահանդեսը կրում է «Երկրորդ
աչք, կին լուսանկարիչներ Թուրքիայից» խորագիրը: Ցուցահանդեսում բացի Սեմիհա Էսի
լուսանկարներից, կներկայացվեն նաև Թուրքիայում ապրած այլ լուսանկարչուհիների գործեր:
Ցուցահանդեսի բացմանը ջազ երաժիշտ և երգահան Այշե Թութունջուն կկատարի Թուրքիայում
ապրած հայտնի կին լուսանկարիչների, այդ թվում է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ հայ լուսանկարչուհի Մարիամ Շահինյանի (1911-1996) հիշատակին գրած ստեղծագործությունը:
Նշենք, որ Մարիամ Շահինյանը ծնվել է 1911թ Սվազի ամենաշքեղ տներից մեկում` Շահինյան
դղյակում: Մարիամի պապը 1877թ.-ին առաջին Օսմանյան խորհրդարանում ներկայացնում էր Սվազ
քաղաքը: Սակայն պատգամավորի թոռի անհոգ կյանքը 1915 թվականին հանկարծակի փոխվեց, երբ Սվազի
ամենահզոր ընտանիքներից մեկը` Շահինյանների ընտանիքը, թողնելով իր ենթակայության
տակ գտնվող 30 գյուղեր, 5 ալյուրի գործարաններ,
մեծ քանակությամբ անշարժ գույք և Շահինյան դղյակը, գաղթեցին Ստամբուլ:
Մարիամի հայրը լուսանկարիչ էր, և նա դպրոցն ավարտելուց հետո հոր մոտ է աշխատանքի է
անցնում: Իսկ 1937 թվականին, իր ուսերին վերցնելով ամբողջ ընտանիքի հոգսը, որոշում
է հոր ստուդիայի ղեկավարումը իր ձեռքը վերցնել: Նա եղել է Թուրքիայի առաջին հայ պրոֆեսիոնալ լուսնկարչուհին:
Մարիամ Շահինյանը մահացել է 1996 թվականին և թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |