Մշակութային13:17, 01 Նոյեմբեր 2013
Մզկիթի վերածված Անիի մայր տաճարի մոտ թուրքերը պեղումներ են իրականացնում
Այժմ Թուրքիայի կազմում գտնվող հայոց հազարումի եկեղեցիների քաղաքը` Անին,
թուրքական իշխանությունների համար վերջին շրջանում տուրիզմի զարգացման
նշանակություն է ձեռք բերել: Անիի ավերակներում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը`
Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր տաճարը, որը թուրքերը կոչում են
«Ֆեթհիե ջամիսի», մզկիթի է վերածված և թուրքական մամուլում հիշատակվում է որպես
Անատոլիայի առաջին մզկիթը, որտեղ կատարվել է առաջին ուրբաթօրյա նամազը (մահմեդական
աղոթք): Հայոց հինավուրց տաճարը մզկիթի է վերածվել դեռևս սուլթան Ալփարսլանի օրոք:
Միջանկյալ նշենք, որ թուրքերը միտումնավոր Անատոլիա բառի աշխարհագրական ընգրկումը տարածում են նաև Արևմտյան Հայաստանի վրա` փորձելով թուրքականացնել հայոց պատմական հողերի էթնոաշխարհագրական բովանդակւթյունը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային վարչության պետ Հաքան Դողանայը «Հաբեր 7» լրատվական կայքի թղթակցի հետ զրույցում հիշատակել է, որ մզկիթի վերածված նշյալ եկեղեցու կառուցումը սկսել է Սմբատ թագավորը 989 թվականին, իսկ նրա մահից գործն ավարտել է Կատրանիդե թագուհին է 1001 թվականին: Եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը:
Նշենք, որ խոսքը նույն այն նշանավոր հայ ճարտարապետի մասին է, ով վերականգնել էր Սուրբ Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիա):
Դողանայը պատմել է, թե ինչու և ինչպես են թուրք սելջուկները մզկիթի վերածել այդ տաճարը: Ըստ սելջուլյան ավանդույթի` նրանք առաջին հերթին մզկիթ էին դարձնում նվաճված տարածքներում գտնվող ամենամեծ աղոթատունը: Նա նշել է նաև, որ գումար են հատկացնում տաճարի մոտ պեղումային աշխատանքներ իրականացնելու համար:
Ուշագրավ է, որ Դողանայը ոչ մի տեղ չի նշում եկեղեցու հայկական լինելը, Սմբատ թագավորի և Տրդատ ճարտարապետի հայ լինելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |