Հասարակական14:19, 04 Նոյեմբեր 2013
Ստամբուլում հայ կնոջ սպանության գործով կասկածյալը ընդամենը հանցագործության ականատե՞սն է
Թուրքիայում վերսկսվել է Սամաթիայի հայուհի Մարիցա Քյուչուքի սպանության գործով դատավարությունը: Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի»` մեղադրյալի աթոռին նստած Մուրադ Նազարյանը դատարանում տված ցուցմունքում ասել է, որ ինքը չի կատարել հանցագործությունը, սակայն 3 անհայտ անձանց կողմից տարվել է Մարիցա Քյուչուքի տուն և ականատես է եղել սպանությանը:
Մուրադ Նազարյանը, նշելով, որ չի կարողանում մտաբերել այդ 3 անձի արտաքինը, սակայն տեսնելու դեպքում կճանաչի նրանց, ասել է.
«Ինձ ասացին «քեզ էլ, բարեկամներիդ էլ կսպանենք» ու բռնությամբ լուսահոգու տուն տարան: Հետո 3-ը մանգամից հարձակվեցին կնոջ վրա և սկսեցին դանակահարել նրան: Զենքեր էլ ունեին: Դանակի հենց առաջին հարվածից հետո ես փախուստի դիմեցի»:
Նազարյանը նշել է, որ հանցագործները դեպքի վայրում կտրել են իր մատը և իր արյունը քսել այնտեղ գտնվող թղթերից մեկի վրա:
Մեղադրյալը պատմել է նաև, որ ոստիկանությունում նա հոգեբանական ճնշման է ենթարկվել. «Այս
ամենը չէի պատմում, որովհետև վախենում էի: Սակայն այլևս այլ անելիք չունեմ: Այդ պատճառով էլ դեպքի իրողությունն եմ պատմում: Բանտում ինձ անվտանգ չեմ զգում: Չեմ
կարողանում քնել: Հաբեր եմ օգտագործում»,-ասել է նա:
Մեղադրյալի ցուցմունքից հետո դատարանը, որոշում է կայացրել հանձնարարել դատաբժշկական խորհրդին` պատրաստել զեկույց մեղադրյալի հոգեկան առողջության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին և 2013 թ-ի հունվարին Ստամբուլի
Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա
Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |