Գիտակրթական08:17, 04 Նոյեմբեր 2013
Թուրքիայում անցկացվում է «Մուսուլմանաց(վ)ած հայեր» խորագրով գիտաժողովը
Հրանտ Դինք հիմնադրամի, Թուրքիայի Բողազըջը համալսարանի պատմության ամբիոնի և Մալաթիայի «HAYDER» համագործակցության համատեղ ջանքերով կազմակերպված «Մուսուլմանաց(վ)ած հայեր» խորագրով գիտաժողովին մասնակցում են մի շարք ակադեմիկոսներ ու ուսումնասիրողներ ոչ միայն Թուրքիայից այլ նաև՝ արտերկրից: Ուրբաթ օրը մեկնարկած գիտաժողովը այսօրվա նիստով կավարտվի:
1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող
իրադարձություններին և հասարակության վրա դրանց արտացոլմանը նվիրված գիտաժողովում
բացման խոսքով հանդես են եկել Ռաքել Դինքը, Բողազըջըի համալսարանի ռեկտոր Գըուլայ
Բարբարոսօղլուն, Մալաթիայի «HAYDER» համագործակցության ղեկավար Խոսրոֆ
Քյոլեթավիթօղլուն և Սաբանջը համալսարանից ժամանած Այշե Գյուլ Ալթընայը:
Բացման խոսքում Ռաքել Դինքն ասել է. «Հավաքվել ենք
չուսումնասիրված, նույնիսկ խոսելու համար ծանր եղած էջերը բացելու համար: Չխոսացված գաղտնիքների
վկաներն ենք լինելու: Ճշմարտությունը խավարի մեջ չի մնալու: Հրանտն ասում էր, որ
պետք է անդրադառնալ ոչ միայն զոհվածների, այլ նաև կենդանի մնացածների խնդրին…»:
Ֆեթհիյե Չեթինի, Նեբահաթ Աքքոչի և Սիբել Ասնայի ներկայացրած մարդկային պատմությունների և վերապրումների պատմություններից հետո բաց խորհրդակցությունը շարունակվել է «Պատմական բեռը. չճանաչման քաղաքականությունը» խորագրով: Գիտաժողովի առաջին նիստին ներկայացվել են հետևյալ զեկուցումները. Զեյնեփ Թուրքյըլմազ՝ «Կրոնափոխության ուսումնասիրությունները և սահմանումները», Ավեդիս Հաջյան՝ «Անատոլիայի հայերի և այսօրվա մուսուլմանացած հայերի համար Շնորք պատրիարքի կիրառած քառաստիճան դասակարգումը», Այշել Գյուլ Ալթընայ՝ «Մուսուլմանացած հայերի վերաբերյալ պատմական լռության և նոր հիշողությունների աշխատությունները էթնիկ ազգային հասարակական մակարդակում»:
Գիտաժողովի Երկրորդ նիստը, որն ընթացել է «Մուսուլմանացման հեռու և մոտիկ պատմությունը» խորագրով, անդրադարձ է կատարել Համշենի հայության օրինակին: Բանախոսները, շեշտելով համշենահայերի յուրօրինակ հետաքրքրվածությունը մուսուլմանացման խնդրին, անդրադարձել են համշենահայության մուսուլմանացման տարբեր փուլերին:
Ռայմունդ
Կեվորկիանի ղեկավարությամբ անցկացված վերջին «1915-ի մուսուլմանացումը. «Պատմություն և
վկայություն I» խորագրով անցկացված խմբակային խորհրդակցության ժամանակ
Թաներ Աքչամի կողմից ներկայացված «Ձուլումը
հայերի կրոնափոխության մեջ որպես կառուցվածքային տարր» զեկուցման մեջ հեղինակը
ձուլումը ներկայացրեց որպես ցեղասպանության կարևոր բաղադրիչ: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել
կրոնափոխության ազդեցություններին ամենատարբեր ոլորտների վրա:
akayan
Այսօր
ավարտվող գիտաժողովի ժամանակ կանցկացվի ութերորդ բաց խորհրդակցությունը: Այն
կանցկացվի «Հիշողություն և ինքնություն» խորագրի ներքո:
Ermenihaber.am
akayan
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |