Ցեղասպանություն09:01, 04 Նոյեմբեր 2013
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետ. «1915 թվականը հնարավոր չէ «թաղել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` քեմալիստական գաղափարախոսության
«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն
խոսել է մի շարք օրախնդիր հարցերի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, Թուրքիայում
հայկական համայնքի մասին:
Թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Քըլըչդարօղլունին տրվել են հայկական թեմային առնչվող հետևյալ հարցերը:
- 1915 թվականին այս հողերում կար հայ ժողովուրդ, բայց այսօր նրանք չկան: Այն, ինչ պատահեց հայերի հետ, ձեր բնորոշմամբ ի՞նչ էր դա:
- 1915 թվականին տեղի ունեցածը ես համարում եմ օսմանյան պատմության դրամատիկ իրադարձությունների մեկը: Ըստ էության դա անհնար է «թաղել: Չեմ կարծում, թե այդ թեմայով եղած բավականաչափ աղբյուրներն ու փաստերւ հրապարակայանացվել են, ինչպես հարկն է: Կարիք կա իրազեկվել ոչ միայն օսմանյան վավերաթղթերի, այլ նաև Հայաստանի ու Ռուսաստանի արխիվներում եղած փաստաթղթերի մասին:
- Այսինքն դուք դա անվանում եք դրամատիկ իրադարձությո՞ւն:
- Անշուշտ, դրամատիկ է, քանի որ այդ ծանր օրերին ու պայմաններում մարդկանց տեղահանում էին մի բնակավայրից մյուսը, գաղթի ճանապարհին հազարավորները` կին, տղամարդ, երեխա, մահանում էին:
- Մոտենում է 2015 թվականը, որպես կուսակցություն ի՞նչ եք մտադիր անել:
- Մեր կուսակցության պաշտոնական տեսակետն այն է, որ այդ իրադարձություններն օբյեկտիվ կերպով պիտի քննարկեն պատմաբանները և իրազեկեն հանրությանը: Եթե բացվեն արխիվները, ամենայն մանրամասնությամբ դրանց մասին տեղեկացվելու հնարավորություն կլինի և մեզ համար, և լայն հասարակության, և պատմաբանների:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |