Մարզական12:01, 07 Նոյեմբեր 2013
Թուրքական մամուլ. Գալաթասարայի նախկին մարզիչը մերժել է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

Շրջանառվող լուրերի համաձայն ռումինացի հայտնի ֆուտբոլիստ Գեորգե Հաջին կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Ռումինական մամուլը գրում է, որ 48-ամյա լեգենդ Հաջին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից երկրի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել: Այս տեղեկությանը անդրադարձել է նաև թուրքական մամուլը: Հիշեցնենք որ, լեգենդար ռումինացին նախկինում հանդես եկել թուրքական հայտնի «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև 2011 զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը:
Թուրքական «2.sporx» մարզական կայքը հայտնում է, որ ռումինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Հայաստանում, այդ իսկ պատճառով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ են հաստատել Ռումինիայում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյան եղբայրների հետ, ովքեր անձամբ ճանաչում են Հաջիին: Ավելի ուշ թուրքական «skorer.milliyet» կայքը ևս անդրադարձել է այս հարցին, հայտնելով որ ռումինացի մասնագետը հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը: Նշվում է, որ Հաջի գործակալ Վիկտոր Բեջալին տեղեկացրել է, որ Հաջին ներկայումս չի պատրաստվում գլխավորել որևէ հավաքական, ավելին նա ցանկություն ունի մնալ և մարզչական գոծունեությամբ զբաղվել Ռումինիայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |