Հասարակական09:17, 07 Նոյեմբեր 2013
Ռուսական RTV-ի հայ լրագրողը սկանդալային հայտարարություն է արել
Ռուսաստանում հեռարձակվող RTV անգլերեն ծառայության եթերի պատասխանատու Մարգարիտա Սիմոնյանը սկան- դալային հայտարարությամբ է հանդես եկել: Նա կարծիք է հայնտել, որ եթե Ռուսաստանը շարունակի այսպես ապրել, շուտով կվերածվի իսլամական պետության: Այս միտք սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում բուռն քննարկումների տեղիք է տվել:
Թուրքական «թուրքռուս» լրատվական կայքը՝ հղում տալով «կոսմոմոլսկայա պրավդա» թերթին, նշում է, որ Մարգարիտա Սիմոնյանը ծնվել Ռուսաստանում, սակայն իր ընտանիքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին տեղահանվել է: Սիմոնյանի նախնիները գաղթել են ներկայիս Թուրքիայի Տրապիզոնի շրջանից: Նա նույնիսկ հայերենին չի տիրապետում և չգիտի հայոց պատմությունը: Նշվում է, որ Մոսկվայում նոյեմբերի 4-ին ռուսական ազգայնական ծայրահեղական խմբավորումները դուրս են եկել փողոցներ՝ բողոք արտահայտելով Մոսկվայում և Ռուսաստանում աճող մուսուլման բնակչության թվաքանակից: Ցուցարարները նույնիսկ իրենց հետ պաստառները են վերցրել, որտեղ գրված է՝ «Մեզ Մոսկովաբադ պետք չէ»:
Մարգարիտա Սիմոնյանի վերոնշյալ հայտարարությունը իրարամերժ կարծիքիների բախման պատճառ է հանդիսացել, ոմանք կիսել են նրա կարծիքը՝ համամիտ լինելով այն մտքի հետ, որ ներկայումս Ռուսաստանը վտանգի տակ է պահում քրիստոնեական և ռուսական մշակույթի արժեքները, ոմանք էլ դեմ են արտահայտվել նման կարծիքին՝ նույնիսկ քննադատելով և ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ Մարգարիտան անգամ իր մայրենի լեզվին չի տիրապետում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |