Գիտակրթական11:23, 08 Նոյեմբեր 2013
Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողով Թուրքիայում
Թուրքիայում մեկնարկել է «Պետություններ, հասարակություններ և փոխզիջում. հայ-թուրքական հարաբերությունները ֆրանս-գերմանական փորձառության լույսի ներքո» թեմայով գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Ստամբուլի Շեհիր համալսարանի կողմից:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Շեհիր համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Ֆերհաթ Քենթելը նշել է, որ երկու երկրների հասարակական կազմակերպությունների միջև տարբեր հանդիպումներ, ակադեմիական, ինտելեկտուալ միջոցառումներ անցակացվում են, սակայն այս գիտաժողովն առաջինն է, որը հնարավորություն է տալիս նույն ամբիոնից բարձրաձայնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի մասին:
«Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Բազմաթիվ հարցեր կան, որոնք կապված են պատմության, հիշողության, ինքնության հետ: Սակայն դրանք հարցեր են, որոնք հնարավոր է հաղթահարել: Օրինակ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հարյուրամյակներ շարունակ ատելության վրա հիմնված հարաբերությունները այժմ այլ մակարդակում են և անգամ պատմության գրքերը միասին են գրում: Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում կարելի է նույն փոխզիջմանը հասնել: Դա և պետության, և՛ հասարակությունների գործն է»,- նշել է Քենթելը:
ԱՄՆ Միչիգանի համալսարանի դասախոս, պատմաբան պրոֆեսոր Ռոնալդ Սյունին դրական է գնահատել գիտաժողովի անցկացման գաղափարը՝ նշելով, որ այս հարցի շուրջ անհրաժեշտ է շատ գիտաժողովներ անցկացնել, քանի որ անցյալի մասին ինչքան շատ խոսեն, այնքան երկու հասարակությունները միմյանց ավելի լավ կհասկանան:
Սյունին հայտնել է, որ ինքը եղել է Կարսում և Երևանում, հանդիպել բազմաթիվ մարդկանց հետ, որոնք բոլորն էլ ուզում են, որ սահմանը բացվի:
Թուրք-հայկական հարաբերությունների նվիրված կոնֆերանսին մասկնակցում են մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք 2 օր շարունակ քննարկելու են հասարակությունների միջև փոխզիջման հասնելու հնարավորթյունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |