Մշակութային08:40, 09 Նոյեմբեր 2013
«Արվեստ Հայաստանից»՝ ցուցադրություն Ստամբուլում
Թուրքիայում կազմակերպվող Ստամբուլի ժամանակակից արվեստների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ կայացել է նաև «Արվեստ Հայաստանից» խորագրով ցուցադրություն:
Թուրքական «Զաման» թերթում Բերիլ Էսքին գրել է, որ Ստամբուլում, որտեղ հանդիպում են Արևելքի և Արևմուտքի մշակույթները, կազմակերպվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնցից ամենագլխավորը Ստամբուլի ժամանակակից արվեստների ցուցահանդեսն է: Ըստ թուրք լրագրողի՝ այդ ցուցահանդեսում ամենից շատ ուշադրություն էր գրավում հայկական՝ «Արվեստ Հայաստանից» ցուցադրությունը:
«Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այնուամենայնիվ, արագորեն զարգացող մշակությաին հարաբերությունները շարունակում են ընթանալ ավելի ջերմ մթնոլորտում, քան երբևէ»,- նշել է հոդվածագիրը:
Կոլեկցիոներ Օննո Այվազը, որն այս ցուցադրության հեղինակներից մեկն է, պատմել է, թե ինչպես է առաջացել ցուցադրության գաղափարը և ինչպես է անձամբ ներգրավվել այդ աշխատանքներին: 4 տարի առաջ Այվազի ընկերներից մեկը առաջարկել էր ցուցահանդեսի մեջ ներգրավել հայ արվեստագետների ևս, սակայն հայաստանցի արվեստագետները անհրաժեշտ չէին համարել մասնակցությունը, և իրենք վերջին պահին որոշել են Այվազի հավաքածուից ցուցադրել ստեղծագործություններ , որոնք հայաստանցի նկարիչների աշխատանքներ են: 4 տարի առաջ տեղի ունեցած հայկական արվեստի ցուցադրությունը մեծ հաջողություն էր ունեցել, և Այվազը հաջորդ տարներին ևս շարունակել է իր հավաքածուից արվեստի գործեր տրամադրել և առայժմ հայկական արվեստի ցուցադրությունը կատարվում է Այվազի հավաքածուի շնորհիվ:
Այվազը նաև նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական կապերի բացակայությունը ցուցահանդեսի անցկացման համար մի շարք բյուրոկրատական խնդիրներ է առաջացնում: Թուրքիայում արգելված է Հայաստանից նկարներ ներմուծել և Հայաստանից ցուցադրության նպատակով արվեստի գործեր բերելու համար Թուրքիայի կառավարությունից հատուկ թույլատվություն է պետք: Այվազը անձամբ զբաղվել է այդ հարցով, սակայն ապարդյուն: Ըստ Օննո Այվազի՝բյուրոկրատական այդ ընթացակարգը չափազանց հոգնեցնող է: «Մենք որոշել ենք , որ հաջորդ տարիներին փորձելու ենք Հայաստանից արվեստի գործեր բերել»,- ասել է Այվազը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |